Իտալիայում պայմանավորվածություններ են ձեռք բերվել հայ-իտալական համատեղ ծրագրերի շուրջ

Իտալիայի Հանրապետություն այցելության շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 10-ին եղել է ռազմարդյունաբերական համալիրի մի շարք ձեռնարկություններում, հանդիպել է ձեռնարկությունների ղեկավարության հետ:

Այցելությունների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարին են ներկայացվել տվյալ ձեռնարկությունների արտադրական և տեխնոլոգիական հնարավորությունները:
Հաշվի առնելով ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներն ու փոխադարձ շահագրգռվածությունը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք համատեղ ծրագրեր իրականացնելու շուրջ: Կողմերը պայմանավորվել են նաև մասնագիտական խմբերի փոխանակման վերաբերյալ, որոնք կուսումնասիրեն ու կմշակեն ծրագրային առաջարկներ սպառազինության և ռազմական տեխնիկայի վերանորոգման, արդիականացման և արտադրության վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930