Բաժիններ՝

«Սա կոչվում է ՇԱԽ և ՄԱՏ». Նազենի Հովհաննիսյան

Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կիսել, պատռել Աշխարհը երկու կեսի՝ Վերից վար. ահա այսպես կարելի է բնորոշել Քարդաշյաններ-Ուեսթ ընտանիքի այցն ու Վատիկանում Ֆրանցիսկոս Պապի տված Պատարագը։ Անհամատեղելի երկու Երևույթ, որոնք անհավանական ուժով հարվածեցին՝ Ճեղքելով մարդկության անտարբերությունը և գրավելով համաշխարհային ուշադրությունը։

Վատիկանում տեղի ունեցածը Հոգևոր աշխարհը ցնցեց Վերևից՝ տարածվելով գիտակցական, իդեալիստական աշխարհում։ Քարդաշյանները ցնցեցին մատերիան Ներքևից՝ փոթորկանման արձագանք ստանալով միալիարդավոր հետևորդներից։
Սա կոչվում է ՇԱԽ ԵՎ ՄԱՏ!

Հ.Գ. Մուսուլմանական աշխարհի որոշ ներկայացուցիչների ագրեսիվ վրդովմունքը շուտով կդառնա կամերտոն՝ Սուրբ Աթոռում Հայերի կատարած աշխատանքի և Կաթոլիկ աշխարհի ՊԱՏՄԱԿԱՆ քայլի համար»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս