ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտարկել յուրաքանչյուր երկրի հայտ՝ լինի դա Ադրբեջանը, Վրաստանը… . Բորդյուժա
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Չինաստանը, Իրանը և մի շարք այլ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությանը.
«ՀԱՊԿ-ի նկատմամբ կա հետաքրքրվածություն: Սակայն ավելի լուրջ փոխգործակցության մասին որոշում պետք է ընդունենք ինքներս: ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտարկել յուրաքանչյուր երկրի հայտ՝ լինի դա Պակիստանը, Իրանը, Չինաստանը, Ադրբեջանը, Վրաստանը:
Սակայն մեզ համար վճռորոշ կլինի այդ որոշման գիտակցվածությունն ու պետության պատրաստակամությունը՝ հավաքական հիմքով անվտանգության ոլորտում գործելու համար: Դա պետք է լինի ոչ թե պարզապես քաղաքական քայլ, ինչից հետո ոչինչ տեղի չի ունենում, այլ՝ կշռված, մտածված որոշում»: