
«Շատ դրական եմ գնահատում Քարդաշյանների այցը և՛ PR-ի մասով, և՛ Հայաստանում քույրերի պահվածքով». Փորձագետ

«Շատ դրական եմ գնահատում Քարդաշյանների այցը Հայաստան և՛ PR-ի մասով, և՛ Հայաստանում քույրերի պահվածքով»,- 168.am-ի հետ զրույցում Քարդաշյանների այցին նման գնահատական տվեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:
Ըստ Տ. Քոչարյանի՝ Հայաստանն այժմ գտնվում է «աննախադեպ» հետաքրքրության կիզակետում, և այն հազվադեպ իրավիճակն է, երբ Հայաստանը հայտնվում է միջազգային լրատվամիջոցների ուշադրության ներքո՝ դրական առիթով. «Կարծում եմ, որ եթե մեր ԶԼՄ-ներն ու այն մարդիկ, ով զբաղվում են Քարդաշյանի այցով Հայաստան, մի փոքր էլ աշխատանք տանեն Քանյե Ուեստի ուղղությամբ, ապա այցի PR-ի դրական ազդեցությունը կկրկանապատկվի»:
Հ.Գ. Նշենք, որ Տիգրան Քոչարյանի հետ զրուցել էինք նախքան երեկ գիշեր տեղի ունեցած Քանյե Ուեստի անակնկալ համերգը: