Բաժիններ՝

«Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի շնորհիվ շատերն իմացան Հայաստանի մասին». Հայկո

Երգիչ Հայկոն, ի տարբերություն շատ հայ աստղերի, ուրախ է, որ Հայաստան են եկել Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը: 168.am-ի հետ զրույցում Հայկոն ասաց. «Մի բան կարող եմ ասել, որ անչափ ուրախ եմ, որ Քիմ Քարդաշյանը և հատկապես Քանյե Ուեսթը Հայաստանում են: Ուզում եմ ասել բարի գալուստ իրենց: Իրենց շնորհիվ է, որ այսքան մեծ թվով ինտերնետից օգտվող և մամուլին հետևող մարդիկ իմացան Հայաստանի մասին: Ինտերնետով գրում և փնտրում են նույնիսկ այն մարդիկ, ովքեր հայեր չեն և նրանց ուղղակի հետաքրքիր է, թե ինչ երկիր է եկել Քիմ Քարդաշյանը: Ուղղակի կխնդրեմ բոլորին լինել հանդուրժող, լինել բարի միմյանց նկատմամբ, որովհետև կարելի է ասել, որ մեր տուն եկել է հյուր, որին պետք է պատվով դիմավորել և ճանապարհել»:

Մեր հարցին, թե արդյո՞ք այդ նույն հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ, որ Քիմի այցն է առաջացրել, չի անհետանալո՞ւ Քիմի մեկնումից հետո, Հայկոն պատասխանեց. «Մի բան ասեմ. այսօր իմ ընկերը՝ Վիկտոր Մնացականյանը, իր ֆեյսբուքյան իր էջում մի շատ հետաքրքիր գրառում է արել, որի հետ ես լիովին համամիտ եմ: Նա նշում է, որ Քիմի և Քանյե Ուեսթի այցելությունը Հայաստան յուրահատուկ տրամադրություն է մտցրել երիտասարդության մեջ: Մի տեսակ կարծես ուրախություն մտած լինի մեր քաղաք»:

Մեր դիրտարկանը, որ Քիմի այց կարծես առիթ հանդիսացավ, որպեսզի որոշ հայ հայտնիներ սկսեն իրար հետ հարաբերություններ պարզել, Հայկոն նշեց. «Ես կուզենամ զերծ մնալ այդ ամենից: Պարզապես նորից եմ նշում, որ պետք է լինենք ավելի բարի միմյանց հանդեպ առհասարակ»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս