Բաժիններ՝

Շիրակի թեմի առաջնորդի անդրադարձը Վատիկանում մատուցված պատարագին

Tsayg.am-ը գրում է. Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Սուրբ Գրիգոր Նարեկացուն «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս շնորհելն անակնկալ է համարում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Ըստ նրա, կաթոլիկ եկեղեցին սրանով նախ անվերապահորեն ճանաչում է սուրբ Գրիգոր Նարեկացու տիեզերական մեծությունը: Անդրադառնալով Վատիկանի սուրբ Պետրոսի տաճարում Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագին, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը նշել է, թե ցեղասպանության ժամանակ միայն առաքելական հայերը չէ, որ նահատակվեցին, կաթոլիկ հայերն էլ նահատակվեցին, ուրեմն կաթոլիկ եկեղեցին պարտավոր է, եթե ոչ առաքելական, ապա գոնե կաթոլիկ հայերի նահատակությունը հարգել, բայց հարգել միայն կաթոլիկ հայերի նահատակությունն էլ ճիշտ չէր լինի: Այս քայլով, ըստ Շիրակի թեմի առաջնորդի, Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր հարգանքն է բերում մեր ցեղասպանության նահատակներին, որը պարտավոր էր անել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս