Բաժիններ՝

Վիճաբանություն և վնասվածքներ՝ Կասկադում

Ապրիլի 12-ին, ժամը 02.40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կասկադում վիճաբանություն է և մի երիտասարդ վնասվածք է ստացել:

Ժամը 03.00-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «փափուկ հյուսվածքների ջնջխված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1990 թ. ծնված Դավիթ Ա.-ն:

Վերջինս հաղորդում և բացատրություն չի տվել` հայտնելով, որ ոչինչ չի հիշում:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան ծեծի է ենթարկել 1996 թ. ծնված Գևորգ Գ.-ն, ով բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 21.00-ին, ներկայացել է բաժին:
Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս