Բաժիններ՝

Այս տարի Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պահուստները կրճատվել են ավելի քան 31 տոկոսով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2015 թվականից սկսած՝ Ադրբեջանի Կենտրոնական բանկի տրամադրության տակ եղած արժութային պահուստները կրճատվել են 4.29 միլիարդ դոլարով (31.2 տոկոս)՝ 13.76 միլիարդ դոլարից նվազելով մինչև 9.47 միլիարդ դոլարի՝ մարտի 31-ի դրությամբ:

Մարտին Կենտրոնական բանկի արժութային պահուստները կրճատվել են 1.5 միլիարդ դոլարով (35.6 տոկոս)՝ համեմատած նախորդ տարվա նույն ամսվա ժամանակահատվածի հետ: Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պահուստների ծավալի նվազման գործընթացը մեկնարկել է նախորդ տարվա հուլիսին:

Եթե սկզբնական շրջանում այն ընթանում էր դանդաղ տեմպերով (ամսական 20-50 միլիոն դոլարի շրջանում), ապա դեկտեմբերից այն կտրուկ թափ է հավաքել (ամսական ավելի քան մեկ միլիարդ դոլարով), ինչը կապված է երկրում դոլարային զանգվածի պահանջարկի ավելացման հետ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս