Բաժիններ՝

Փլուզում`Երևանում

Ապրիլի 13-ին, ժամը 10.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջիվանու փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի պատերն անձրևաջրերից վնասվել են, և քարեր են թափվում. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է Գ. Հ.-ին պատկանող մեկ հարկանի տան խոհանոցի միջնապատը (2 քմ), պոկվել է արտաքին պատի քարե երեսպատումը (10 քմ), մասամբ փլուզվել են ննջանսենյակի (3 քմ) և միջանցքի արտաքին պատերը (5 քմ), հյուրասենյակի պատերին (2.5 մ) և առաստաղին (3 ք.մ) առկա են 5-8 սմ լայնությամբ ճաքեր. առկա է փլուզման վտանգ:

Բնակիչներին առաջարկվել է վերաբնակեցվել: Ներկայումս բնակվում են տանը հարակից ավտոտնակում:

IMG_2030-13350-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_2032-13352-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_2033-13353-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_2035-13354-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_2038-13357-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

IMG_2040-13359-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս