
Շտայնմայերը դեմ է արտահայտվել «Մեծ յոթնյակի» գագաթաժողովին Պուտինի մասնակցությանը

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը դատապարտել է երկրում անցկացվելիք «Մեծ յոթնյակի» երկրների գագաթաժողովին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրելու մասին առաջարկը:
Նման առաջարկով հանդես է եկել Բունդեսթագում Ձախ կուսակցության խմբակցության ղեկավար Գրեգոր Գիզին: Շտայնմայերը հայտարարել է. «Ղրիմի բռնակցումից հետո, որը հակասել է միջազգային իրավունքին, մենք չենք կարող ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել և գործերն ընթանում են իրենց հունով»:
Դրա հետ մեկտեղ Շտայնմայերը հայտարարել է, որ Ռուսաստանը տևական ժամկետով մեկուսացնելը չի բխում իրենց շահերից. «G8 վերադառնալու ճանապարհն անցնում է Ուկրաինայի միասնությունը հարգելու և մինսկյան համաձայնագրերին համապատասխան Մոսկվայի ստանձնած պարտավորությունները կատարելու միջով»: