«Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Բորիս Տարասյուկն այսօր ՀՀ ԱԺ-ում «Եվրանեսթ» ԽՎ-ի 4-րդ լիագումար նիստի ժամանակ հայտարարեց, որ ընդունվելու է «Ուկրաինայի դեմ ՌԴ զինված ագրեսիայի և խաղաղ կարգավորման մասին» բանաձև, որը նվիրված է Ուկրաինայի ժողովրդի դեմ ՌԴ-ի վարած պատերազմին, որ մեկ տարուց ավելի է տևում, և որի հետևանքով Դոնբասում մարդիկ զոհվում են, տառապում, ավելի քան 1.5 մլն բնակչություն տեղահանվել է, ենթակառուցվածքները ոչնչացվել են, և դա Ուկրաինայի 20%-ից ավելի է: Բ. Տարասյուկը նշեց, որ Ղրիմն ապօրինի կերպով միացվել է ՌԴ-ին, և Ուկրաինայի իշխանության կողմից պահանջվում են ահռելի ջանքեր, որ հակազդեն:
Մարտի 14-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1967 թ. ծնված Արայիկ Հ.-ն Ջրվեժի տրոլեյբուսների վերջին կանգառի դիսպետչերական կետի մոտ պայթուցիկ է գտել:
Ալիևի խոսքերով՝ ադրբեջանական SOCAR-ը Թուրքիայում ներդրել է 20 միլիարդ դոլար:
Այսօր ԱԺ-ում «Եվրանեսթ» ԽՎ-ի 4-րդ լիագումար նիստի ժամանակ եվրոպական խորհրդարանի անդամ Էդուարդ Կուկանը կարևորեց էներգետիկ աղբյուրների այլընտրանքների առկայությունը: Ըստ նրա՝ էներգետիկ խնդիրները սրվում են թե՛ ԵՄ-ում, թե՛ ԱլԳ երկրներում, մինչդեռ էներգետիկ մատչելիությունը կարևոր է տնտեսության զարգացման համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Այսօր մարտի 17-ն է, շատերիս համար հերթական օրացույցային օր, սակայն մեր կողքին ապրում է մի ընտանիք, ում համար այս օրը սևով է ներկված: Ուղղեմ սխալս՝ այդ ընտանիքը ոչ թե ապրում, այլ գոյատևում է, քանի որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը այդ ընտանիքը ոչնչացվել է: Մելիքյանների ընտանիքում չորս կին էին ապրում, տան տղամարդը մահացել էր, մնացել էին տատիկը, մայրը և երկու դուստրերը:
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության բաժնի պետի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Այսօր այլևս ոչ մեկն էլ չի գտնվում ճնշման ու սպառնալիքի տակ՝ կապված իրենց ծագման, հավատքի, հագուստի, ապրելակերպի, գաղափարների, խոսքերի հետ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում քննարկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ 2014 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014 թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկա երկու շաբաթների շաբաթ եւ կիրակի օրերին՝ մարտի 21-22-ին եւ 28-29-ին, հերթապահություն է սահմանվել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր այն պոլիկլինիկաներում, որոնք սպասարկում են մանուկներին։ Հերթապահությունն իրականացնելու են մանկաբույժները։
Իր ելույթում Ալիևը Կարսը որակել է որպես «հին թյուրքական տարածք»:
«Պետք է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի առանց նախապայմանների սահմանները բացի, որ առևտուրը ավելի շատանա և ՀՀ-ն ավելի շատ ինտեգրվի Եվրոպայի հետ»,- ասաց Ա.Մինասյանը:
30-ամյա կինը մարտի 15-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, իր բնակարանում ինքնասպանություն գործելու նպատակով շեղբով կտրել է նախաբազուկները:
Բաքուն մեզ համար նույնն է, ինչ որ Իզմիրը, Ստամբուլը, Անկարան, Անթալիան:
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ընթացիկ տարում իրականացվել են կրթության որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացման ծրագրեր:
«Ես, ճիշտն ասած, չեմ պատկերացնում՝ ինչքանո՞վ է լիբերալ ՀԱԿ-ը, չեմ պատկերացնում, որ լիբերալ ուժը կարող է պաշտպանել ռուսական իշխանությունների նախաձեռնությունն այս տարածաշրջանում, կողմ լինել ԵՏՄ-ին՝ մերժելով Եվրոպական ասոցիացումը, նման լիբերալ ուժը կարող է լինել Ժիրինովսկու լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը: Եթե դա լիբերալ ուժ է, ուրեմն՝ ընդունենք այդպես»:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, յուրացում կատարելու կասկածանքով, Սիս գյուղից բերման էին ենթարկել 1987 թ. ծնված Սմբատ Ն.-ին և 1987 թ. ծնված Սարգիս Ա.-ին:
Իսրայելն անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտահանման ոլորտում առաջին տեղում է աշխարհում:
«Այսօր մեզ հետ չէ մեր հարգարժան գործընկերը՝ Վահան Հովհանիսյանը, ով մեծ ներդրում է ունեցել ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության կայացման գործում՝ համատեղելով պրոֆեսիոնալիզմը, հմայքը, սկզբունքայնությունը և ինտելեկտը»,- ասաց Բ.Տարասյուկը:
Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում համայնքներում մի շարք հրատապ խնդիրների լուծման նպատակով ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով հատկացվել է, ընդհանուր առմամբ, 6 մլրդ դրամ
«Եթե խոսքը վերաբերում է սերիալներին, ապա ասեմ, որ միշտ ինքս եմ մերժել առաջարկներն ու չեմ փոշմանել դրա համար: Շատ-շատ առաջարկներ եմ ունեցել: Քանի որ թատրոնի դերասան եմ, շատ մեծ կարևորություն եմ տալիս առաջին հերթին իմ «պարտնյորին»: Ֆիլմային դեբյուտս ցանկանում եմ այնպիսի մի ֆիլմում լինի, որն իրենից մնայուն արժեք կներկայացնի»:
Եվ այսպես, 2015թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվվել է ընդհանուր առմամբ 1 588 185 գյուղատնտեսական կենդանի։
Փետրվարի 27-ին Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարեց, որ Թուրքիան ու Ռուսաստանը պայմանավորվել են Թուրքիային մատակարարվող ռուսական գազի գինը 10.25 տոկոսով զեղչելու մասին:
ՍԴՀԿ ներկայացուցիչներն ու Հանրային խորհրդի նախագահը քննարկեցին երկրի ներքին և արտաքին այժմեական խնդիրները, պայմանավորվեցին հանդիպումները դարձնել պարբերական:
Հոգևոր գործոնը անձի եկեղեցական կյանքն է, որը ներառում է նաև կրոնը: Այս կետում հարցվածները հիմնականում դժգոհություն չեն հայտնել` նշելով, որ մեր եկեղեցին թույլ է տալիս իրենց զգալ ազատություն և, հետևաբար, նաև երջանկություն: Հաջորդը աշխարհընկալման գործոնն է, որի մեջ ներառում ենք նաև շրջակա միջավայրի և բնության ազդեցությունները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, ո ՀՀ 2014 թ. պետական բյուջեի շրջանակում սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվել է 362.0 մլրդ դրամ
Եվրանեսթ ԽՎ նիստն այսօր կշարունակվի մինչև ժամը 19:15-ը: Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի անունից «Ֆլորենս» ռեստորանում կտրվի ընթրիք:
«Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստն անցնում է Հայաստանում, երբ հայ ժողովուրդը նշում է հայ ժողովրդի ողբերգության 100-ամյակը: Հայտնում եմ իմ անկեղծ ցավակցությունն ու կարեկցանքը բոլոր հայերին»,- այսօր ՀՀ Ազգային ժողովում Եվրանեսթ ԽՎ 4-րդ լիագումար նիստի ժամանակ հայտարարեց Եվրանեսթ ԽՎ-ի համանախագահ Բորիս Տարասյուկը:
Դա իրականացվում է զինված ուժերի մարտունակության հանկարծակի ստուգման ժամանակ:
«ԱԼԳ երկրների ընտրությունը, անկախ ընտրությունից՝ լինի դա ԵՄ, թե ԵՏՄ, նրանք անցնում են բարդ բարեփոխումների գործընթացով, և մենք որպես խորհրդարանականներ, կարող ենք նրանց օգնել»,- ասաց նա: