Բաժիններ՝

ՌԴ ՊՆ-ը «Իսքանդեր-Մ» հրթիռային համալիրներ է տեղակայում Կալինինգրադի մոտ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ-ը «Իսքանդեր-Մ» հրթիռային համալիրներ է տեղակայում Կալինինգրադի մոտ, ինչն իրականացվում է զինված ուժերի մարտունակության հանկարծակի ստուգման ժամանակ: Այս մասին գործակալությանը հայտնել է ՌԴ ՊՆ-ում նրա աղբյուրը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Բալթիկայում տեղակայված ցամաքային զորամիավորումն ուժեղացվում է Արևմտյան ռազմական օկրուգի «Իսքանդեր» հրթիռային համալիրներով, որոնց փոխադրումն իրականացնում են Բալթիական նավատորմի խոշոր դեսանտանավերը:

2014 թվականի դեկտեմբերին Արևմտյան ռազմական օկրուգը զորավարժությունների նպատակով «Իսքանդեր» համալիրներն արդեն իսկ տեղափոխել է Կալինինգրադ: Զորավարժությունների ավարտից հետո դրանք վերադարձել են երկրի ներքին շրջաններում իրենց մշտական կենտրոնակայան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս