Հարավային Կովկասը խիստ կարևոր է ԵՄ-ի համար՝ որպես տարանցիկ տարածաշրջան

Այսօր ԱԺ-ում «Եվրանեսթ» ԽՎ-ի 4-րդ լիագումար նիստի ժամանակ եվրոպական խորհրդարանի անդամ Էդուարդ Կուկանը կարևորեց էներգետիկ աղբյուրների այլընտրանքների առկայությունը: Ըստ նրա՝ էներգետիկ խնդիրները սրվում են թե՛ ԵՄ-ում, թե՛ ԱլԳ երկրներում, մինչդեռ էներգետիկ մատչելիությունը կարևոր է տնտեսության զարգացման համար:

«ԵՄ-ին անհրաժեշտ է կայուն և հուսալի էներգամատակարարում»,- ասաց նա՝ նշելով, որ Արևելյան Եվրոպայում էներգիայի սպառումն ավելի մեծանում է, իսկ Ուկրաինայի դեպքերի հետ կապված՝ իրավիճակը վատթարացել է: Ըստ նրա՝ նոր ներդրումներ են պետք ենթակառուցվածքների զարգացման համար:

ՀՀ պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը նշեց, թե ցանկալի է, որ կոնկրետ առաջարկներ լինեն զեկույցներում և դրանք վերածվեն պրակտիկ ծրագրերի. «ՀՀ-ում մասնագիտական, բիզնես միջավայրը հետաքրքրված է, բայց բոլոր տեխնոլոգիաները չեն կարողանում ապահովել մրցակցային գին բոլոր շուկաների համար: Եվրոպացիներին պետք է այս հարցին մեծ ուշադրություն դարձնել»:

Մեծ Բրիտանիայի պատվիրակ Սաջադ Քարիմի խոսքով՝ Հարավային Կովկասը խիստ կարևոր է ԵՄ-ի համար՝ որպես տարանցիկ տարածաշրջան: Նա նշեց, որ Անատոլիայի խողովակաշարը զարգացնելու համար Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի դերակատարումը մեծ նշանակություն ունի:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս