Բաժիններ՝

Նրանք պարզապես գոյատևում են՝ արդարության սպասումով

Այսօր մարտի 17-ն է, շատերիս համար հերթական օրացույցային օր, սակայն մեր կողքին ապրում է մի ընտանիք, ում համար այս օրը սևով է ներկված: Ուղղեմ սխալս՝ այդ ընտանիքը ոչ թե ապրում, այլ գոյատևում է, քանի որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը այդ ընտանիքը ոչնչացվել է: Մելիքյանների ընտանիքում չորս կին էին ապրում, տան տղամարդը մահացել էր, մնացել էին տատիկը, մայրը և երկու դուստրերը:

Դուստրերից մեկը տոկոսով գումար էր վերցրել, որպես գրավ իրենց տան վերաբերյալ շինծու առուվաճառքի պայմանագիր էր կնքել, պայմանավորվել էին, որ գումարը վերադարձնելուց հետո տունը պետք է հետ վերադարձնեին: Սակայն դատարանից ստացված ծանուցագրից տեղեկացան, որ իրենց տան նոր տերը ցանկանում է վտարել իրենց: Դատարանը ընտանիքի դեմ էր որոշում կայացրել:

Ida-12014 թվականի մարտի 17-ն էր: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայակիցները բառիս բուն իմաստով ներխուժեցին տարածք և սկսեցին բռնությամբ դուրս շպրտել տան տատիկին՝ ում վտարման վերաբերյալ դատարանը որոշում չէր կայացրել:

Այսօր այս ընտանիքի անդամները իրարից հեռու են ապրում, պաշտոնյաներին հասցեագրած նամակները ստորագրում են անհասցե, քանի որ չունեն հասցե, չունեն գրանցում: 2014 թ. մարտի 17-ից սկսած այս ընտանիքն այլևս չկա, նրանք պարզապես գոյատևում են, գոյատևում՝  արդարության սպասումով:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս