
Բորիս Տարասյուկը հորդորեց Ռուսաստանին՝ հանել զորքերը Դոնբասից և նպաստել խաղաղությանը

«Եվրանեսթ» ԽՎ-ի համանախագահ Բորիս Տարասյուկն այսօր ՀՀ ԱԺ-ում «Եվրանեսթ» ԽՎ-ի 4-րդ լիագումար նիստի ժամանակ հայտարարեց, որ ընդունվելու է «Ուկրաինայի դեմ ՌԴ զինված ագրեսիայի և խաղաղ կարգավորման մասին» բանաձև, որը նվիրված է Ուկրաինայի ժողովրդի դեմ ՌԴ-ի վարած պատերազմին, որ մեկ տարուց ավելի է տևում, և որի հետևանքով Դոնբասում մարդիկ զոհվում են, տառապում, ավելի քան 1.5 մլն բնակչություն տեղահանվել է, ենթակառուցվածքները ոչնչացվել են, և դա Ուկրաինայի 20%-ից ավելի է: Բ. Տարասյուկը նշեց, որ Ղրիմն ապօրինի կերպով միացվել է ՌԴ-ին, և Ուկրաինայի իշխանության կողմից պահանջվում են ահռելի ջանքեր, որ հակազդեն:
Բ. Տարասյուկի խոսքով՝ միջազգային հանրությունը փնտրում է լուծումներ, բայց Մինսկում սեպտեմբերին և անցած ամիս կնքված համաձայնագրերը ՌԴ-ն չի դադարեցնում խախտել: Նա հորդորեց Ռուսաստանին՝ հանել զորքերը և նպաստել խաղաղությանը: