Բաժիններ՝

Մենք մեկ ազգ ենք, երկու պետություն. Էրդողանը՝ Ադրբեջանի մասին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսիր Կարսում մասնակցել է Հեյդար Ալիևի անվան Անադոլու տեխնիկական վարժարանի բացման արարողակարգին, որին մասնակցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Էրդողանը հայտարարել է. «Թուրքիայի համար Ադրբեջանը շարքային երկրներից մեկը չէ: Մենք խոսում ենք նույն լեզվով, ունենք պատմական միացյալ անցյալ, եղբայրներ ենք ոչ թե բառերով, այլ՝ իրականում: Մենք մեկ ազգ ենք, երկու պետություն (այս խոսքերը պատկանում են Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևին – 168.am)»:

Իր ելույթում Էրդողանն անդրադարձել է նաև 1918 թվականին Կովկասյան իսլամական բանակի կողմից Բաքուն զավթելուն. «Թուրքերն ու ադրբեջանցիներն ուս ուսի տված մարտնչել են Բաքուն, Դերբենտն ու Դաղստանը թշնամական օկուպացումից ազատագրելու համար (1918 թվականին Բաքու արշաված Նուրի Փաշայի իսլամական բանակը կախաղան բարձրացրեց Բաքվի գրավմանը մասնակցելուց հրաժարված ադրբեջանցի 600 նորակոչիկներին – 168.am):

Մենք որևէ տարբերություն չենք դնում Կարսում, Իգդիրում ու Էրզրումում մեր քաղաքացիների և Նախիջևանի մեր եղբայրների միջև: Բաքուն մեզ համար նույնն է, ինչ որ Իզմիրը, Ստամբուլը, Անկարան, Անթալիան: Մեր պարտքն է պաշտպանել մեր եղբայրների իրավունքները: Մենք մշտապես եղել ենք մեր եղբայրների կողքին և այդպես կլինի նաև այսուհետ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս