Բաժիններ՝

Երիտասարդ գիտնականը ցանկանում է գտնել հայ ժողովրդի երջանկության բանաձևը. «Արմենպրես»

Երջանկության սահմանման տարբեր բանաձևեր կան, որոնցով որոշվում է ազգերի «երջանիկ» կամ «դժբախտ» լինելը: Երիտասարդ հայ գիտնական , տնտեսական գիտություն ների թեկնածու Անահիտ Մանասյանը ներկայումս հետազոտում է հայերի երջանկության դրսևորումները` փորձելով բանաձևել այն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Անահիտը պատմեց, որ հետազոտության նախնական փուլում արդեն առանձնացրել է այն գործոնները, որոնք կարող են նպաստել երջանկության զգացմանը:

«Երջանկության չափման համար հիմնականում հաշվի եմ առել 5 գործոն` կենսաբանական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր, աշխարհընկալման և սոցիալ-տնտեսական: Կենսաբանական գործոնը անձի ֆիզիկական և հոգեբանական առողջ վիճակն է, որն էլ անմիջական ազդեցություն ունի երջանկության զգացման վրա։ Սոցիալ-հոգեբանական գործոններում առանձնացվում են, օրինակ, ամուսնությունը, մշակութային, ընտանեկան կյանքը, սիրված լինելու վիճակը և այլն:

Հոգևոր գործոնը անձի եկեղեցական կյանքն է, որը ներառում է նաև կրոնը: Այս կետում
հարցվածները հիմնականում դժգոհություն չեն հայտնել` նշելով, որ մեր եկեղեցին թույլ է տալիս իրենց զգալ ազատություն և, հետևաբար, նաև երջանկություն: Հաջորդը աշխարհընկալման գործոնն է, որի մեջ ներառում ենք նաև շրջակա միջավայրի և բնության ազդեցությունները: Եվ, վերջապես, սոցիալ-տնտեսական գործոնը, որն էլ մեր հիմնական թույլ տեղն է»,- ասաց Անահիտը:

Երիտասարդ գիտնականը նշեց, որ իր հետազոտության ժամանակ հարցվածները հիմնականում առանձնացնում էին հենց սոցիալ-տնտեսական գործոնները, որոնք
խանգարում են իրենց երջանիկ զգալ:

«Խոսքը, օրինակ, վճարունակության, օրենսդրական բարենպաստ միջավայրի, պատերազմների հավանականության և անվտանգության, գործազրկության և խտրականությունների մասին է: Բիզնեսով զբաղվողներն, ասենք, նշում էին, որ իրենց ավելի երջանիկ կզգային, եթե բարենպաստ գործարար դաշտում աշխատեին, շատերն էլ ասում էին, որ կցանկանային ստեղծել իրենց գործը, սակայն խուսափում են` անկայուն պայմանների պատճառով»,- ընդգծեց նա:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս