Քանի անասուն կա Հայաստանում
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ավարտել է գյուղատնտեսական կենդանիների ամենամյա համատարած հաշվառումը, որն անցկացվել է հանրապետության բոլոր տնտեսություններում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից (ՀՀ մարզպետարանների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ):
Եվ այսպես, 2015թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվվել է ընդհանուր առմամբ 1 588 185 գյուղատնտեսական կենդանի։
Ամենաշատը ոչխարների և այծերի գլխաքանակն է՝ 745 770 (713 879 ոչխար և 31 891 այծ), որը 2014 թվականի հունվարի մեկի համեմատ աճել է 3.9%-ով։
Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմել է 688 553 (աճը՝ 1.6%), որից 313 872-ը կովեր են։
Խոզերի գլխաքանակը 142 432 է (1.9% աճ), ձիերինը՝ 11 430 (2.2% նվազում)։
Ընդ որում, ամենից շատ կով պահում են Գեղարքունիքում (58 601) և Շիրակում (50 603), խոզերի առումով առաջատար են Արմավիրը (20 506) և Արարատը (19 447)։ Ոչխարների թիվն ամենաշատը Սյունիքում է (121 811) և Գեղարքունիքում (108 591)։