Հեյդի Հաուտալան ցավ հայտնեց, որ Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցում վեհաժողովին
Այսօր ՀՀ Ազգային ժողովում Եվրանեսթի ԽՎ 4-րդ լիագումար նիստի ժամանակ Եվրանեսթի ԽՎ-ի համանախագահ Հեյդի Հաուտալան ցավ հայտնեց, որ Ադրբեջանի պատվիրակությունը չի մասնակցում վեհաժողովին:
«Սա նրանց վեհաժողովն է»,- նշեց Հ.Հաուտալան:
ԽՎ համանախագահը կարևորեց փոխհամագործակցությունը էներգետիկ ոլորտում՝ ավելի կանաչ տնտեսություն զարգացնելու հարցում, ԱԼԳ տարածքում առկա հակամարտությունների պայմաններում ընդհանուր ծրագրերի իրագործումը: Հ. Հաուտալան նշեց, որ հակամարտությունները Եվրանեսթի հիմնական առաքելությունը չէ: Ըստ նրա՝ քաղաքացիական հասարակությանն ավելի շատ ներգրավելով կկարողանան զարկ տալ հաշվետվողականությանը. «Քաղհասարակությունն է, որ նպաստում է ժողովրդավարության կայացմանը երկրներում: Քաղաքացիական հասարակության զարգացման շուրջ համագործակցությունը կշարունակվի»:
Հաուտալան կարևորեց, որ Ադրբեջանի քաղբանտարկյալներն ազատ արձակվեն և նշեց, որ անընդունելի է, որ իրենք կարծիքների համար զրկվեն ազատությունից:
«ԱԼԳ երկրների ընտրությունը, անկախ ընտրությունից՝ լինի դա ԵՄ, թե ԵՏՄ, նրանք անցնում են բարդ բարեփոխումների գործընթացով, և մենք որպես խորհրդարանականներ, կարող ենք նրանց օգնել»,- ասաց նա: