Բաժիններ՝

Պուտինը պահանջել է կանխել 2016 և 2018 թվականների ընտրությունների ժամանակ պլանավորված հակառուսական ակցիաները

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ բողոքի ակցիաներ են պլանավորվում 2016 և 2018 թվականների առաջիկա ընտրությունների ժամանակ: Պուտինն այդ հայտարարությունն արել է ԱԴԾ-ի կոլեգիայի ժամանակ՝ պահանջելով թույլ չտալ ապակայունացման նման փորձեր.

«Չեն դադարում արևմտյան հատուկ ծառայությունների փորձերը՝ կապված ՀԿ-ներն ու քաղաքականացված միավորումներն առաջին հերթին իշխանությանը վարկաբեկելու և Ռուսաստանի ներքին դրությունն ապակայունացնելու նպատակով օգտագործելու հետ: Արդեն իսկ ակցիաներ են պլանավորվում 2016 և 2018 թվականների առաջիկա ընտրական կամպանիաների ժամանակ:

Քանիցս եմ ասել և պատրաստ եմ կրկնել ևս մեկ անգամ, որ մենք պատրաստ ենք ընդդիմության հետ երկխոսությանը, շարունակելու ենք քաղաքացիական հասարակության հետ գործընկերային հարաբերությունները՝ այդ բառի ամենալայն իմաստով, մշտապես լսում ենք նրանց, ովքեր բովանդակալից քննադատում են:

Մյուս կողմից էլ անիմաստ է նրանց հետ բան քննարկելը, ովքեր աշխատում են արտաքին պատվերով, աշխատում են՝ ելնելով ոչ թե իրենց, այլ՝ օտար երկրի կամ օտար երկրների շահերից: Դրա համար էլ հետագայում նույնպես ուշադրություն ենք դարձնելու ՀԿ-ների ֆինանսավորման օտար աղբյուրներին»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս