Բաժիններ՝

Իսրայելի նախագահը մայիսին չի ժամանի Մոսկվա

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը մայիսին չի ժամանի Մոսկվա՝ մասնակցելու համար Հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Դորիտ Գոլենդերը:

Նա ափսոսանք է հայտնել այդ կապակցությամբ, սակայն հավելել է, որ իրենք ակնկալում են, որ Իսրայելը բարձրաստիճան ներկայացուցիչ կուղարկի Մոսկվա: Դեսպանը չի մանրամասնել, թե ինչու Իսրայելի նախագահը մայիսին չի ժամանելու Մոսկվա:

Մարտի 25-ին էլ հայտնի էր դարձել, որ Մոսկվա այցելելուց հրաժարվել են Ֆինլանդիայի նախագահն ու Նիդերլանդների վարչապետն ու արտգործնախարարը: Մայիսին Մոսկվա չեն ժամանելու նաև Բուլղարիայի, Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի նախագահները, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Դեռ անհայտ է մնում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցի հարցը: Միանշանակ պատասխան չի ստացվել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից: Հունվարին Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը հայտարարել է, որ որքանով որ իրեն է հայտնի, Օբաման չունի Մոսկվա այցելելու պլաններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս