«Հայերը պետք է միանան ՄՄ երեք երկրների միջև ստեղծված փոխգործակցությանը»
Մաքսային միության մեկնարկի ժամանակ երեք երկրների բիզնեսը խնդիր դրեց՝ ինչպես զարգացնել բիզնեսը, կոոպերացիան, և հանձնարարվեց միասնական քաղաքականության կոնցեպցիա ընդունել: Ինչպես ՀՀԿ տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ներկայացուցիչ Տատյանա Վալովայան, այդ կոնցեպցիան մշակվեց և ընդունվեց:
«Յուրաքանչյուր երկիր պետք է հասկանա, թե ինչ գյուղատնտեսական քաղաքականություն է իրականացնում իր գործընկերը, ինչպես դուրս գալ միջազգային շուկա: Օրինակ՝ Բելառուսը լիդեր է գյուղմեքենաների արտադրության ոլորտում, որի ներքո միավորվում են ռուսական և ղազախական մեքենաշինարարները»,- ասաց Վալովայան:
Ըստ նրա՝ վերլուծությունը ցույց է տվել, որ 1993-94 թթ-ին շատ մեծ էր արտադրական կոոպերացիան, ապա այդ ցուցանիշը անկում էր ապրում, 2004-ին շատ կտրուկ ընկավ, և մինչև 2010թ. նվազում էր: Նրա խոսքով՝ ՄՄ երկրների միջև այդ ցուցանիշն ավելի փոքր էր, քան ՄՄ և Ուկրաինայի միջև, բայց 2010թ-ից փոխվեց իրավիճակը, ՄՄ շրջանակներում կոոպերացիան սկսեց աճել, իսկ Ուկրաինայի հետ նվազել, քանի որ բիզնեսը սկսեց հասկանալ միամյանց հետ փոխկապակցվածության առավելությունը. «Ժամանակն է, որպեսզի բիզնեսը սկսի երկխոսել և հայերը պետք է միանան մեր երեք երկրների միջև ստեղծված փոխգործակցությանը»: