Բաժիններ՝

ՀՀ կենտրոնական բանկի և Չինաստանի ազգային բանկի միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել

Չինաստան ՀՀ կենտրոնական բանկի պատվիրակության այցի շրջանակում այսօր Պեկինում ՀՀ  կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է Չինաստանի ազգային բանկի նախագահ Չժոու Սյաոչուանի հետ: Ինչպես տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը,  հանդիպման արդյունքում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել ՀՀ կենտրոնական բանկի և Չինաստանի ազգային բանկի միջև:

Համաձայնագրի շրջանակում Հայաստանի և Չինաստանի կենտրոնական բանկերը համաձայնվել են երկու երկրների միջև փորձի փոխանակում իրականացնել դրամավարկային քաղաքականության, ֆինանսական կայունության, վճարահաշվարկային ոլորտներում, ինչպես նաև ամրապնդել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում համագործակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31