Բաժիններ՝

Ծառեր են տնկում թշնամուց պաշտպանվելու համար. «Ա1+»

Այս օրերին Տավուշի մարզի Չինարի գյուղում ծառատունկ է։ Պատճառը ադրբեջանական կողմից գյուղի վրա հերթական կրակահերթն է։ «Գյուղի ճանապարհների հատվածում ծառեր ենք տնկում, որպեսզի հետագայում ծառերը մեծանան ճանապարհը փակեն և ադրբեջանական կողմից մեր գյուղը չերևա»,- «Ա1+»-ին ասել է Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ադրբեջանական կողմը դարձյալ գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Մոտ երկու ժամ հակառակորդը կրակ է բացել Չինարի, Մովսես, Այգեպար և հարևան գյուղերի վրա: Վնասվել են Չինարիի  տանիքները և ապակիները:

«Էնքան կրակեն՝ բիզարեն»,- ասում է Չինարիի գյուղապետը և հավելում` մեր բանակն ուժեղ է, մենք չենք վախենում:

Երեկ ժամը 17:00-ից մինչև 10:10 րոպեն ադրբեջանական կողմը կրակաերթի տակ է պահել նաև Այգեպար գյուղը: Համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանի փոխանցմամբ` այս պահին գյուղում հանգիստ է, իսկ կրակոցներից միայն նյութական վնասներ է հասցվել գյուղին:

«Դեռ մարդկանց չեմ տեսել, քնած են, երեկ բոլորը ապահովության համար մտել էին նկուղները»,- նշել է Այդինյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս