
Ինչ հետևանքներ կարող է ունենալ չկարգավորված քունը

Այն երեխաները, ովքեր օրվա ընթացքում 10 ժամից պակաս են քնում, ունենում են ավելորդ քաշ՝ նվազագույնը 13 ժամ քնող երեխաների համեմատ: aroxj.am-ի փոխանցմամբ՝ այս եզրահանգմանն են եկել մասնագետները 16 ամսական 2500 երեխաների հետազոտելուց հետո:
Ըստ հետազոտության արդյունքների՝ քիչ քնող երեխաները մյուսների համեմատ 105 կալորիա ավել են օգտագործել: Կալորիաների ավելացումը բերում է ճարպակալման, նաև առողջական խնդիրներ է առաջացնում ավելի մեծ տարիքում:
Մասնագետները 5 ամիս շարունակ հետևել են երեխաների քնի և սնվելու ռեժիմին: Տասը ժամից քիչ քնող երեխաները օգտագործել են միջինը 1087 կիլոկալորիա, իսկ տասը ժամ և ավել քնող երեխաները -982 կիլոկալորիա: Սա ապացուցում է, որ քնի խանգարման արդյունքում օրգանիզմում տեղի են ունենում այնպիսի հորմոնային խանգարումներ, որոնք պատասխանատու են ախորժակի համար:
Ուշագրավ է, որ գեր երեխաներն ամեն ինչից շատ շուտ են հիասթափվում, իսկ ծնողներն ել նրանց հանգստացնում են` տալով իրենց սիրելի ուտելիքը: Սա նույնպես խնդիր է: Գիտնականները բազմիցս ապացուցել են, որ անգամ մասնակի քնի խանգարման արդյունքում մեծահասակները նույնպես շատ են ուտում: Արդյունքում ունենում են չնորմավորված քաշ և հորմոնային խանգարումներ: