«Բնականաբար, ոչ մի խուճապային վիճակ էլ նորմալ չի գնահատվում: Ձեր տանը որ խուճապ լինի, Դուք նորմա՞լ եք գնահատում»,- ասաց նա:
Այդ մասին են վկայում Ֆերգյուսոնի ու ԱՄՆ-ի մյուս քաղաքներում գրանցված բողոքի զանգվածային ակցիաներն ու դրանց ուղեկցած բռնությունները:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ավտոմեքենայի պետհամարանիշը կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժվեց Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործով կրկնակի հանձնաժողովային և համալիր դատաատվոտեխնիկական, դատահետքաբանական և դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին Վարդան Պետրոսյանի փաստաբանի միջնորդությունը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման ու մաքրման աշխատանքներ:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի գործի քննությունը: Դատարանում մեղադրողն ու տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները կարծիք հայտնեցին Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդության մասին: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդել էր կրկանի հանձանժողովային և համալիր դատաատվոտեխնիկական, դատահետքաբանական և դատաբժշկական փորձաքննություն նշանակել:
Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իրանն իր միջուկային խնդիրը լուծելու է միջազգային հանրության հետ կառուցողական փոխգործակցության ճանապարհով:
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը` պատասխանելով լրագրողի Մարտի 1-ի դեպքերի և հանցագործների բացահայտման վերաբերյալ հարցին ասել էր. «Մարտի 1-ին իմ մասնակցությունը եղել է այնքանով, որ ռազմական ոստիկանությունը կառավարության շենքի պահպանությունն է վերցրել իր վրա, և ես օպերատիվ խմբով արդեն դեպքի վայրից հետո տեղազննություններին մասնակցել եմ նույնպես»:
Աք սարայի տարածքը կազմում է 300.000 քառակուսի մետր, դրա կառուցումն արժեցել է 1.37 միլիարդ թուրքական լիրա (615 միլիոն դոլար):
«Ստեղծված պարազիտային տնտեսության մոդելը և վարվող ֆինանսա-վարկային քաղաքականությունը Հայաստանին խոցելի են դարձնում ֆինանսական շուկայի ճնշումների առջև: Երբ այլևս դրամը պահելու ռեսուրս չի լինում, իշխանությունները ստիպված արժեզրկում են այն, ինչի վկայությունն են այս վերջին փլուզումները։ Դրամի արհեստական հզորացման քաղաքականությունը և դրա հետևանքով առաջացած պարբերական փլուզումները առաջացնում են համատարած թանկացումներ և արժեզրկում ժողովրդի նկատմամբ ստանձնած պետական սոցիալական օժանդակության պարտավորությունները, նպաստները, կենսաթոշակները և աշխատավարձները: Դրա ծանրությունը ժողովուրդը կզգա նոր տարվա առաջին իսկ օրերից»,- ասաց Լ. Զուրաբյանը։
Ճշտվել է նաև, որ թունավորման նախորդ օրը մանկապարտեզի ճաշացանկում որպես ետճաշիկ տրվել է «Մուշ» ՍՊԸ-ի արտադրության նրբերշիկ՝ չնայած այն բանի, որ ՀՀ առողջապահության նախարարի 12.08.2013թ. թիվ 42-Ն հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի թույլատրվում օգտագործել երշիկեղեն: ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետի կողմից հանձնարարական է տրվել «Մուշ» ՍՊԸ-ում իրականացնել ստուգում:
Նոյեմբերի 30-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ համատեղ, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության բաժին բերման են ենթարկել 1977 թ. ծնված Ռուբեն Դ.-ին:
Ժնևյան քննարկումներն անցկացվում են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո:
Հետեւությունը մեկն է՝ այսօր նրանք էլ իրենց քաղաքական վարքագծով ապացուցեցին, որ Նախագահ Սարգսյանի գլխավորությամբ իշխանությունների որոշումը անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը բխում է մեր պետական շահերից եւ արվել է ճիշտ ժամանակին:
ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանն այսօր ԱԺ-ում իր հայտարարությունը նվիրեց Երևանի քաղաքապետարանի ավագանում ԲՀԿ խմբակցության հայտնի քվեարկությանն ու նշեց, որ տարածված տեղեկատվությունը, թե ԲՀԿ-ն դեմ է քվեարկել մանկապարտեզների ու գրադարանների աշխատավարձերի բարձացմանը, ուղղակի ապատեղեկատություն է:
Այս մասին նշված է ստորին պալատի տվյալների բազայում:
Վիճաբանության ընթացքում ոստիկանը դիտավորյալ կոտրել է Եղիշե Մ.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի հետևի ապակու և հետևի աջ կողային ապակու արևի պաշտպանիչները, այնուհետև փախցրել է ավտոմեքենան, դրա միջից և վրայից գողացել զգալի չափի արժողության «Նոկիա» բջջային հեռախոսը և «Մերսեդեսի» տարբերանշանը, իսկ մեքենան թողել Արարատ քաղաքում:
Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն իր խոսքը նախ ուղղեց իրենից առաջ ելույթ ունեցած ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին՝ «Տո այ քաղաքական սուրհանդակ, դու ի՞նչ ես հասկանում թվերից, եկել ես ստեղ վերլուծություն ես անում»:
«Տարիներ շարունակ կարող եք ասել, որ իբրև թե մենք ունենք ԱԺ, որ մեր ազգի համար ընդունում է որոշումներ: Այսօր պատմական շրջան ենք ապրում, որ քննարկում ենք մի պայմանագիր, որ Հայաստանը տանում է անկման, բռնակցման մի միավորի, որի ապագան մշուշոտ է»
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործի քննության ընթացքում տուժողների և տուժողների իրավահաջորդների ներակացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց, որ մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հանդիպել է ավտովթարի արդյունքում մահացած երեխաների ծնողների հետ. «Ես ինքս էլ խնդրել եմ, որպեսզի հաշտություն տեղի ունենա»:
Կենտրոնական բանկը հավաստիացնում է, որ հաշվի առնելով այս տատանումների կարճաժամկետ բնույթը և արտարժութային պահուստների բավարար մակարդակը, գների կայունության և ֆինանսական կայունության հետ կապված զգալի ռիսկեր չկան:
ԿԺԴՀ-ում ընդունված չէ տոնել Ամանորը:
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին երեկ վերջապես իրականությունն է ասվել: Սև իրականությունը: «168 Ժամի» տեղեկություններով` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն օրերս գործարանի ակտիվի հետ հանդիպումից և տված շռայլ խոստումներից հետո, ավելի ուշ, «Նաիրիտի» ղեկավար Ռուբեն Սաղաթելյանին բոլորովին այլ բան է ասել` այն, ինչ մենք արդեն գրել էինք մեր նախորդ հրապարակումներում:
Միջազգային կոալիցիան այդպես էլ չլուծեց Քոբանիի խնդիրը:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պոլիէթիլենային պարկ, որի մեջ առկա էր տարբեր տեսակի ձեռքի 10 նռնակ, նռնակի 9 պայթուցիչ, հակատանկային 12 նռնակ` պայթուցիչով և 7 հատ ճայթիչ հրապատիճ:
«Հարավային հոսքը» դա ոչ թե Ռուսաստանի ու Բուլղարիայի, այլ՝ Ռուսաստանի ու ԵՄ-ի նախագիծ է:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 441 դրամով։ Կան բանկեր, որոնք 1 դոլարի համար առաջարկում են 445-446 դրամ։ Առքի գինը գրեթե բոլոր բանկերի մոտ նույնն է։
Դեկտեմբերի 2-ին, ժամը 13.51-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի ստորաբաժանումների ուժերի և միջոցների համատեղ մարտական պատրաստության և օպերատիվ միջոցառումների 2014թ. պլանի համաձայն՝ դեկտեմբերի 2-ից 3-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Դավթյանի գլխավորած աշխատանքային խումբը կմասնակցի Կազմակերպության անդամ պետությունների օպերատիվ խմբերի հետ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում անցկացվելիք ռազմագործնական խաղին: