Աբխազիայի հետ համաձայնագիրը չի սպառնում ժնևյան քննարկումներին. ՌԴ ԱԳՆ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայում մտահոգված են Թբիլիսիի այն փորձի կապակցությամբ, որն ուղղված է Ռուսաստանի ու Աբխազիայի միջև ստորագրված համաձայնագիրը որպես ժնևյան քննարկումների սպառնալիք ներկայացնելուն:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Նա ընդգծել է, որ իրենք վաղուց պարզաբանումներ են տվել այդպիսի մտավախությունների անհիմն լինելու կաակցությամբ. «Իմ կողմից կարող եմ ևս մեկ անգամ ասել, որ ժնևյան գործընթացը չափազանց կարևոր է նրա բոլոր մասնակիցների համար, և որ դրան որևէ բան չի սպառնում»:

Ժնևյան քննարկումներն անցկացվում են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031