Պուտինը Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումային է ներկայացրել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման մասին օրինագիծը: Այս մասին նշված է ստորին պալատի տվյալների բազայում:
Առաջարկվում է վավերացնել 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում ստորագրված ԵՏՄ-ի մասին պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին պայմանագիրը, որը ստորագրվել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, Մինսկում:
Փաստաթուղթը հատուկ համագործակցություն է հաստատում անդամ երկրների համար՝ ներառյալ Հայաստանը. ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղաշարժ, այդ ապրանքների մաքսային արժեք, ներկրման մաքսադրույքներ և այլն: