
Վահան Բաբայան. «ԲՀԿ պատգամավորների հասցեին «տարբեր տուզիկներ» պատվիրված հոդվածներ են գրել»

ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանն այսօր ԱԺ-ում իր հայտարարությունը նվիրեց Երևանի քաղաքապետարանի ավագանում ԲՀԿ խմբակցության հայտնի քվեարկությանն ու նշեց, որ տարածված տեղեկատվությունը, թե ԲՀԿ-ն դեմ է քվեարկել մանկապարտեզների ու գրադարանների աշխատավարձերի բարձացմանը, ուղղակի ապատեղեկատություն է:
«ԲՀԿ ավագանին դեմ է քվեարկել չինովնիկների աշխատավարձերի բարձրացմանը»,- ասաց նա:
Բաբայանը նշեց, թե ԲՀԿ պատգամավորների հասցեին «տարբեր տուզիկներ» պատվիրված հոդվածներ են գրել ու զգուշացրեց պատվիրողներին «նման շներին քսի տալուց առաջ», որ իրենց կողմից հարվածը լինելու է ավելի ուժեղ: