ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 03-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է:
Անդրադառնալով 1994թ. տնտեսական հուշագրին՝ Հ.Բագրատյանը նշեց, որ այն ժամանակ ինքը մարդկանց նորմալ բացատրել է ու հասկացել են. «Ասել եմ՝ մենք չենք ստորագրում, փոխհատուցեք մեզ: Հիմա ասում եք ՝ եթե չստորագրենք, պետականությունը կկորցնենք, բայց ստորագրելով եք կորցնում: Չեք կարողանում իշխանությունը պահեք, տվեք մեզ: Եղեք պրոֆեսիոնալ»:
Գեներալը հայտարարել է, որ հենց ամերիկյան աջակցության շնորհիվ են իսլամականները կարողացել հասնել այդպիսի հաջողությունների:
2015 թվականի հունվարի 8-ի և 9-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն 2014 թվականի դեկտեմբերի 20-ը և 27-ը` շաբաթ օրերը:
Նրա խոսքերով` տվյալ ուղղությամբ ԱՄՆ-ի գործողությունները վերջին շրջանում սկսել են դրական արդյունքներ տալ, սակայն դեռ շատ անելիքներ կան:
Եվս 100 տնտեսագիտական նյութ կհարստացնի հայատառ Վիքիպեդիան։ Նախաձեռնությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանինն է։ Այդ հոդվածները, ինչպես նաև Առաջին ուսանողական ալիքն ու ուսանողական խորհրդի նոր կայքը (asue-sc.am) դեկտեմբերի 3-ին ներկայացվեցին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։ Ներկաները դիտեցին Առաջին ուսանողական ալիքի առաջին թողարկումը։ Նշենք, որ Առաջին ուսանողական ալիքը գործում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ։
Ջուր բերելու նպատակով, նա դուրս էր եկել դիրքից և հայտնվել ադրբեջանական ընտանիքում, որի մատնությամբ էլ նրան ձերբակալել ու ծեծել են 2 ազերի զինվորական : Վկայի պատմածով, իրեն Բաքվում բանտարկել են ռազմական գաղութում, որտեղ իրեն պահել են առանձին խցիկում ր պարբերաբար ծեծել ու նվաստացրել։
Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին հասցեագրված նամակի վերաբերյալ Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների արձագանքը:
ԱԻՄ առաջնորդն ասաց, որ ինքը կարդացել և ծանոթացել է այդ մոտեցման հետ, բայց կարծում է՝ դրանով Ա. Ռուսատմյանն իրեն է ցույց տալիս. «Կարդացի, լավ ի՞նչ, քե՞զ ես ցույց տալիս: Քեզ ուրիշ տեղ կա ցույց տալու: Դուք հարյուր տարվա ձախողակ կուսակցություն եք՝ ձախակողմյան և անընդմեջ ձախողակ: Չկա մի բան, որ իրենք որոշած լինեն, ու իրականանա: Ազգային ճակատագրում իրենք ուզում էին՝ Արևմտյան Հայաստանի ինքնավարություն, հետո Հայաստանը անկախացավ, իրենք պարզվեց ուզեցին անկախություն: Այսինքն՝ անընդմեջ ձախողված եք եղել: Հիմա ի՞նչ եք ասում դուք: Իրենք էլ են կողմ ռուսի ճորտն ու քոծը լինելու քաղաքականությանը»:
Եվրասիական ինտեգրումը բաց է ԱՊՀ-ի գծով նոր գործընկերների համար:
Գալուստ Սահակյանը նշեց, որ դեկտեմբերի 10-ին նախատեսված հանրահավաքին ՀՀԿ-ն «հուժկու ձևով, դեմքը պարզած դեպի ժողովուրդը» հետևելու է, բայց մտավախություն ունեն, որ ժողովուրդը կրկին խաբվելու է:
Կդիտարկենք առավելագույն սեղմ ժամկետներում, հնարավոր է` հանձնաժողովի հաջորդ նիստում, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 9-ին:
Պ. Հայրիկյանի խոսքով՝ Ա.Մովսիսյանը իրեն չի պատասխանել. «Ինքը ասել է՝ եթե որևէ մեկն իմ երեսին այդպիսի բան ասի… շատ լավ հասկանալով, որ մեկը փորձում է սադրել, ես որևէ անհատի չեմ վիրավորել: Ասել եմ՝ այս երևույթն այնպիսի երևույթ է, որ այդպիսի բան անողը մանկամիտ է: Ժողովրդկան լեզվով՝ մանկամիտին, չհասկացողին, ասում են՝ մոզի, ճուտ, թխսական, էշի քուռակ: Ես երևույթին գնահատական տալու համար եմ նման տերմին ասել, բայց ես ինձ թույլ չեմ տա որևէ անհատի անձնապես վիրավորել»:
Նա խոստացավ, որ գների զսպման մեխանիզմներ կկիրառվեն, բայց թե ինչ կլինի, դա կերևա դեկտեմբերի 15-ից հետո: Ամեն դեպքում, Գ.Սահակյանը խոհուրդ տվեց զգույշ լինել բողոքի ալիքների հետ ու դա «թողնել Փաշինյանին»:
Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ի խոսնակ Դավիթ Կերեսելիձեն:
Այսօր ԱԺ-ում լրագրողները փորձեցին դրամի արժեզրկման վերաբերյալ մեկնաբանություն ստանալ պատգամավոր, գեներալ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանից: Սակայն նա հրաժարվեց պատասխանել՝ հորդորելով այդ հարցով դիմել «բանկիրներին»:
Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 միջնակարգ դպրոցի բակում դանակահարության հետեւանքով վնասվածքներ ստացած դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ` 17-ամյա Տիգրան Գևորգյանը Վանաձորի թիվ 1 հիվանդանոցից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վրաստանի կառավարությանն ու Բիձինա Իվանիշվիլուն դուր չեն գալիս Սահմանադրությունն ու նախագահին հատկացված իրավունքները:
Սաակաշվիլին հայտարարել է, որ շուտով կվերացվեն Վրաստանում իր դեմ ներկայացված մեղադրանքները:
Այս մասին այսօր Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի գիտության, տեխնոլոգիաների ու արդյունաբերության նախարար Իշիգ Ֆիքրին:
Այսօր Ազգային ժողովի նիստում ԵՏՄ պայմանագրին միանալու հարցի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հիշեցրեց հայ-թուրքական արձանագրությունները՝ նշելով, որ պատմությունը սովորություն ունի կրկնվելու և հույս հայտնեց, որ ԵՏՄ պայմանագրի դեպքում էլ այն կկրկնվի:
«Երեկ ես լսում էի մի քանի, այսպես կոչված՝ պետական գործիչների, կառավարության անդամների ելույթներ, 100%-անոց հոգեկան հիվանդի բարբաջանքներ են: Ասում են՝ ռուբլին արժեզրկվում է՝ ոչինչ, դա կարևոր չէ: Լսիր, ամբողջ աշխարհում չէ տնտեսական ճգնաժամ, միայն այդ հատվածում է»,- ասում է Հայրիկյանը:
Նա նշեց, թե ցանկացած միության անդամագրվելուց առաջ պետության իշխանությունը ծանրութեթև է անում բոլոր պլյուսներն ու մինուսները, բայց չկա մի գործընթաց, որ իր մեջ չներառի նաև մինուսներ: Նա թվարկեց ԵՏՄ-ի պլյուսները՝ բացվում է շուրջ 180 մլն-անոց շուկա, ՀՀ-ն հնարավորություն է ունենում սպառել գազ սահմանին 189 ԱՄՆ դոլարով, ոչ թե 400-500 դոլարով. «Սա մեր ժողովրդի գրպանին ազդելո՞ւ է, թե՞ չէ: Էսօր ժողովուրդը դժվարությամբ է 189 վճարում, 500-ը ո՞նց էր վճարելու»:
Կրելով դիվանագիտական պարտություն` Պուտինը որոշեց համագործակցել Թուրքիայի հետ:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին հետաձգվեց մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործի քննությունը:
Պատգամավորի խոսքով՝ ՌԴ-ն դեռ պետք է պահի անեքսիայի ենթարկված Ղրիմը, Դոնբասի ժողովրդին, իսկ Բլումբերգի հարցման համաձայն՝ ՌԴ-ն համարվում է ֆինանսական շուկաների թիվ մեկ սպառնալիք: Ըստ նրա՝ խոսում են սառը պատերազմի վերսկսման մասին, և սին են բոլոր հայտարարությունները ՀՀ տնտեսական, էներգետիկ անվտանգության մասին. «Ինչ անվտանգություն, երբ ռուբլին գահավիժում է»:
Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովը:
«Բայց ես հակված չեմ իրավիճակը կապել միայն ՌԴ քաղաքաքականության հետ: Այս պայմանագրով ընդամենը փաստվում է իրերի առկա դրությունը: Քիչ չեն քաղաքական գործիչները, որոնք հովանավորություն են փնտրել ՌԴ-ում, կամ ԱՄՆ-ում, կամ Եվրոպայում»,- ասաց Ն.Փաշինյանը:
Նախորդ տարվա հուլիսի 1-ից ԵՄ-ն Ուկրաինայի համար դյուրացրել է վիզային ռեժիմը, և այժմ Ուկրաինան հավակնում է ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացմանն ու ԵՄ-ին անդամակցելուն:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ դիմաց ԵՏՄ-ի պայմանագրի վավերացմանը դեմ քաղաքացիների բողոքի ակցիայի ժամանակ ասաց, թե պետք է պատասխանատվության կանչել ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլև բոլոր նրանց, ովքեր նպաստում են նման քաղաքականությանը, որը Հայաստանին տանում է բռնակցման մի պետության հետ, որի ապագան նույնպես մշուշոտ է: