Ավարտվել է ավտոմեքենայի պետհամարանիշը կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է ավտոմեքենայի պետհամարանիշը կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է, որ Երեւանի բնակիչ Հ.Միրզոյանը կեղծել է «Օպել Աստրա G» մակնիշի ավտոմեքենայի 34 LP 883 հաշվառման համարանիշը։ Մասնավորապես՝ սև կպչուն թաղանթներ է փակցրել և դրանում առկա «P» տառը ձևափոխել «R» տառի` այդ կերպով կեղծելով և օգտագործելով կեղծ համարանիշ (34 LR 883), որը 2014թ. հոկտեմբերի 23-ին` ժամը 09:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամիրյան փողոցում հայտնաբերվել է ծառայություն իրականացնող՝ ճանապարհային ոստիկանության տեսուչների կողմից:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հ.Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից, և գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031