Բաժիններ՝

«Դա Վանգան անգամ չէր կարող ասել». Վարդան Այվազյանը՝ դրամի ապագայի մասին (տեսանյութ)

Վերջին օրերին ու ժամերին դրամի խուճապային անկումը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պայմանավորում է միջազգային պրոցեսներով՝ նավթի գների անկում, արտահանման ապրանքների տեսակարար կշռի, պղնձի գների անկման, տրանսֆերտների և այլ գործոններով: Ըստ նրա՝ դա արժութային շուկայի կարգավորման հետ կապված խնդիր է և բացարձակ կապ չունի ԵՏՄ-ի հետ:

«Բնականաբար, ոչ մի խուճապային վիճակ էլ նորմալ չի գնահատվում: Ձեր տանը որ խուճապ լինի, Դուք նորմա՞լ եք գնահատում»,- ասաց նա:

Թե ե՞րբ կկարգավորվի իրավիճակը, Վ.Այվազյանը նկատեց՝ «դա Վանգան անգամ չէր կարող ասել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս