Աշխարհը գիտակցել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները պետք է չեղյալ հայտարարվեն. Ռոուհանի

Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ Իրանն իր միջուկային խնդիրը լուծելու է միջազգային հանրության հետ կառուցողական փոխգործակցության ճանապարհով.

«Անկասկած է, որ բոլորը՝ «Վեցյակը», Արևմուտքը, Արևելքն ու տարածաշրջանի երկրները, պետք է կառուցողական փոխգործակցություն ունենան Իրանի հետ: Աշխարհն ընդունել է Իրանի միջուկային ծրագրի հիմնական ասպեկտները՝ ներառյալ երկրի ներսում ուրան հարստացնելը:

Աշխարհը գիտակցել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները պետք է չեղյալ հայտարարվեն: Մեծ թվով օտար ընկերություններ պատրաստ են առաջիկա ամիսներին բիզնես գործունեություն ծավալել Իրանում»:

Այս տարվա նոյեմբերի 24-ին Իրանն ու «Վեցյակը» Վիեննայում պայմանավորվել են «միջուկային» բանակցությունները երկարաձգել մինչև 2015 թվականի հունիսի վերջը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031