
«Հարավային հոսքի» մասին որոշումը կարող է ընդունվել միայն ԵՄ-ՌԴ ձևաչափով. Բուլղարիայի նախագահ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Հարավային հոսք» գազատարի մասին որոշումը կարող է ընդունվել միայն ԵՄ-Ռուսաստան ձևաչափով.
««Հարավային հոսքը» ոչ թե Ռուսաստանի ու Բուլղարիայի, այլ՝ Ռուսաստանի ու ԵՄ-ի նախագիծ է: Նրա մասին որոշում կարող է ընդունվել ԵՄ-Ռուսաստան ձևաչափով: «Հարավային հոսք» նախագծի մասնակից երկրները կատարել են նախապատրաստական լուրջ աշխատանք և Եվրահանձնաժողովին լիազորել են բանակցել ռուսական ղեկավարության հետ, որպեսզի նախագծի շուրջ ընդունվի վերջնական որոշում:
Հատուկ ուշադրություն եմ հրավիրում նրա վրա, որ եթե Ռուսաստանը հաշվի առնի եվրոպական օրեսնդրությունը, ապա որևէ մեկը չի առարկի նախագծի դեմ: Ռուսաստանը շահագրգռված չի եղել եվրոպական օրենսդրության պահպանմամբ»: