Բորսայում դոլար չի վաճառվել. կանխիկ շուկայում առքի գինը հասել է 446 դրամի
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել։ Ֆինանսական շուկայի խաղացողները պատրաստ են եղել 1 ԱՄՆ դոլարի դիմաց վճարել 439 դրամ, սակայն դոլարի առաջարկ ընդհանրապես չի եղել։ Հիշեցնենք, որ երեկ բորսայում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 438.62 դրամ։
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը գնվում է միջինը 441 դրամով։ Կան բանկեր, որոնք 1 դոլարի համար առաջարկում են 445-446 դրամ։ Առքի գինը գրեթե բոլոր բանկերի մոտ նույնն է։
Ըստ Rate.am համակարգի, ժամը 16։30-ի դրությամբ, գրեթե բոլոր բանկերը դոլարը վաճառում էին 450 դրամով։ Միայն HSBC-ն է մեկ դոլարը վաճառում 457 դրամով։ Իսկ Ինեկոբանկը ընդհանրապես տվյալներ չի ներկայացրել փոխարժեքի վերաբերյալ։