Ատամները կարելի է 5 րոպեի ընթացքում մաքրել ելակի փափուկ մասերով: Դա անելուց հետո անպայման անհրաժեշտ է լվանալ ատամները, որպեսզի ելակի մնացորդներ ատամների վրա չմնան:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Իտալացի դիզայներներ Պիերպաոլո Լացցարինիի և Ջամպաոլո Սկապիլյատիի հեղինակած, շատերի կողմից վաղուց մոռացված Polaroid-ը միանում է iPhone-ին կամ iPad-ին և շատ բարձր որակով տպագրում տեքստային հաղորդագրությունները, նամակները, փաստաթղթերը, լուսանկարները:
ՀՔԾ հաղորդագրության վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Քրիստինե Մելքոնյանը մեր հարցին ի պատասխան` հայտնեց. «Նախ` ակնհայտ փաստ է, որ որևէ կառույցում (գերատեսչությունում) գործառույթներն իրականացվում են տվյալ գործի համար պատասխանատու անձի կամ անձանց միջոցով: ՀՀ Գլխավոր դատախազության հաղորդագրությունում անձանց անուններ չհրապարակելու նպատակը հենց գործը չանձնավորելն է, քանի որ հանրության համար կարևոր է ոչ թե քննիչի կամ դատախազի անձը, այլ գործի ընթացքը, թե տվյալ կառույցը (գերատեսչությունը) ինչպիսի լուծում և գնահատական է տալիս»:
Մեր արդարադատությունն այնքան անարդար ու կոռումպացված է, որ մարդու շունչն իրո՛ք կտրվում է: Մարդասպանին արդարացնող և անմեղ մարդուն դատապարտող դատավորների հավաստիացումը՝ վճիռները հրապարակելուց առաջ. «Հանուն Հայաստանի Հանրապետության», բացարձակ արժանահավատ չեն:
Առողջապահության փոխնախարարը վստահեցնում է` ալյուրը այլ տարրերով չի հարստացվի: Իսկ կառավարության որոշման մեջ հստակ ձևակերպված է` ալյուրը կհարստացվի նաև վիտամիններով և այլ հանքանյութերով: Իրականում ինչո՞վ է հարստացվելու ալյուրը:
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը:
Հոբելյանական արարողությունների ավարտին ընկերությունը ներկայացրեց իր պատմության մեջ ստեղծած հաղճապակյա ամենամեծ ջահը, որը կշռում է 1,8 տոննա:
«Տեսնենք, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի ռեակցիան»: Նա նաև ավելացրել է, որ իրեն մտահոգում են «Ռուսաստանի վերջին աշխարհաքաղաքական նախաձեռնությունները»:
Դեկտեմբերի 4-ին տեղի կունենա վենչուրային համաժողով, որի ընթացքում կներկայացվեն «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային մրցույթի մասնակից թիմերի ծրագրերի շնորհանդեսները:
«Ինչ վերաբերում է զորավարժությունների շահարկմանը, ապա լավ կլիներ Ալիևը նախ բացատրություն տար, թե ինչով էր պայմանավորված ադրբեջանական կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի ուղղաթիռի խոցման և նրա անկման վայրին մոտենալուն մինչև վերջ խոչընդոտելը: Դա կարելի է որակել՝ միայն որպես ահաբեկչություն: Իսկ այն, որ Ալիևը հայտարարում է, թե իրենք կխոցեն նաև այն ինքնաթիռները, որոնք կփորձեն Ստեփանակերտի օդանավակայանից քաղաքացիական չվերթներ իրականացնել, կրկին ցույց է տալիս Ադրբեջանի իշխանության ֆաշիստական կեցվածքը»:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Պետությունների կայացման գործում հանրակարգերի, արժեքների ու սկզբունքների դերակատարությանն անդրադարձավ մշակութաբան Աղասի Թադեւոսյանը՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանում բուրժուազիան կրում է «էթնիկական ազգի», ոչ թե «քաղաքացիական ազգի» արժեքները, որն էլ հանդիսանում է Հայաստանի՝ որպես բուրժուադեմոկրատական պետության կայացման խոչընդոտներից մեկը ու հանգեցնում նրան, որ բուրժուազիան սեփական պետությունը կայացնելու փոխարեն սկսում է փնտրել արտաքին հովանավորներ:
«Դուք խոսում էիք, ես գրառում էի, հիա մեկումեջ էլ Դուք իմ ասածները գրառեք, կարող ա ես էլ մի խելացի բան ասեմ,- պատասխանեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ու հավելեց,- Դուք ասում եք ժուլիկություն անենք, կարող ա էն մարդը բռնում ա: Հիմա, որ ես «Մերսեդես» կլասի ավտոմեքենա տանեմ, կհավատա՞ն, որ ես եմ արտադրել»:
Դեկտեմբերի 2-ից 4-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կանցկացվի տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը:
Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ հյուրանոցի 1-ին հարկում հայտնաբերել է 1965 թ. ծնված Գառնիկ Պողոսյանի դին` կրծքավանդակի ձախ մասում կտրած-ծակած վերքով:
Կարծում եմ՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշմանը պետք է մոտենալ շատ ավելի լայն տեսլականի իմաստով, քան լոկ սպառողական շուկաներում հնարավոր փոփոխությունների տեսակետից: Սպառողական շուկաները ենթարկվում են բազմաթիվ ազդեցությունների տարբեր կողմերից, ուստի կենտրոնանալ զուտ մեկ հարցի վրա՝ գները կթանկանան թե կէժանանան՝ գլոբալ ռազմավարական խնդրին սահմանափակ հատվածային մոտեցման ձև է:
«Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից յուրացումներ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել նաև ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահ Փ.Մարտիրոսյանին եւ կադրերի գծով տեսուչ Ա.Հովսեփյանին։
Ալկոհոլի չարաշահման ծանր հետևանքները:
Նոյեմբերի 29-ին հրդեհ էր բռնկվել Բուլվարային թաղամասի 206 մոդուլի 9/1 տնակում: Հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել էր Տոնոյանների քարաշեն տնակը:
Ընկուզեղենը վիտամինների, միկրո, մակրոտարրերի և սպիտակուցների կարևորագույն աղբյուր է. խորհուրդ է տրվում ուտել օրը 30-50 գրամ, իսկ ոչ մսակերներին` 100-150 գ։ Ընկույզների տեսականին մեծ է, ես կպատմեմ դրանցից մի քանիսի առանձնահատկությունների մասին։
Խորհրդակցության սկզբին վարչապետը նախ մարզպետներին է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Երիցյանին:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր խորհրդարանում քայլելիս ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանի ետևից գնաց Դաշնակցություն խմբակցության սենյակ:
«1941-ին էլ պատերազմ էր: Գյուղից գնացածների մեծ մասն այդպես էլ չվերադարձավ: Բայց այս մեկն ուրիշ էր, զուլում էր, որ եկավ ավերեց ամեն ինչ, տարավ հարազատ մարդկանց»:
Հիմա ինչպե՞ս պետք է եռյակի ներկայացուցիչները շարունակեն խոսել Ընտրական օրենսգրքի բարեփոխման մասին, երբ հենց իրենք են տապալել այս հարցով որոշման ընդունումը:
Քննության շրջանակներում պարզվել է նաև, որ առերևույթ հանցագործություն կատարած անձինք ավտոմեքենայով բախվել են Ալավերդի քաղաքի բնակիչ Սարգսյանի վարած «Գազ 2410» մակնիշի ավտոմեքենային ու փորձել թաքնվել։
ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 6-ի 1227-Ա որոշման (Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված և Երևան քաղաքի Կոնդ թաղամասում գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում կառուցապատման նախապատրաստական միջոցառումների մասին) 3-րդ կետով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին պատվիրակվել էր՝ ապահովել Երևան քաղաքի Գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքներում, «Հին Երևան» համալիրի կառուցապատման նախագծի մշակումը:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Դեկտեմբերի 3-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում տեղումները սպասվում են ձյան տեսքով, միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներին սպասվում է բուք, մերկասառույց և հորիզոնական ցածր տեսանելիություն:
Եթե ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանի դիմացը կանգնի և ասի, որ ԵՏՄ անդամակցությանը կողմ քվեարկողները «իշի քուռակ» են, ապա կոպիտ պատասխան կստանա: Armlur.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավորը շատ կոպիտ արտահայտվեց Հայրիկյանի հասցեին: «Ես չեմ լսել… որ ինքը գա, իմ մոտ տենց բան ասի, կթքեմ իրա երեսին, էշի քուռակից էլ բեթար օրը կգցեմ»,– ասել է Ա. Մովսիսյանը: