Բաժիններ՝

Առանց Դամասկոսի հետ համագործակցելու՝ անհնար է Սիրիայում հաղթել «Իսլամական պետությանը». ՌԴ ԱԳՆ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարել է, որ միջազգային դաշինքին չի հաջողվի Սիրիայի տարածքում հաջողության հասնել «Իսլամական պետության» դեմ պայքարում՝ առանց Դամասկոսի հետ համագործակցելու.

«Ահաբեկիչներն ամրապնդում են իրենց դիրքերը Սիրիայի տարածքի մի մասում, միջազգային կոալիցիան այդպես էլ չլուծեց Քոբանիի խնդիրը: Կոալիցիան հարվածներ է հասցրել խիտ բնակեցված Ռաքքահ քաղաքին:

Տեղեկատվության անկախ աղբյուրների բացակայության պայմաններում դժվար է հստակեցնել, թե ով է ավելի շատ տուժում դրանից. «Իսլամական պետությունը՞, թե՞ խաղաղ բնակչությունը: Ամեն դեպքում հույսեր չկան, որ կարելի է ահաբեկիչներին հաղթել՝ առանց Սիրիայի կառավարության հետ լայն համագործակցության»:

Մոսկվան իր առաջադրանքը տեսնում է ահաբեկչության դեմ պայքարում Դամասկոսին աջակցելը շարունակելում: Ռուսաստանը շարունակելու է աջակցել այն ջանքերին, որոնք ուղղված են 2012 թվականի հունիսի Ժնևյան հայտարարության սկզբունքերի հիման վրա սիրիական խնդրի քաղաքական կարգավորմանը, լայն, առանց արտաքին թելադրանքի ու նախապայմանների երկխոսության միջոցով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս