Այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը, որի պատասխանատվության գոտում է գտնվում Մերձավոր Արևելքը:
Դեկտեմբերի 1-ին կայացել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում վերջին զարգացումներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր:
ԵՄ-ը ողջունել է Մոլդովայում անցկացված խորհրդարանական ընտրություններն ու ակնկալում է երկրում նոր կառավարության արագ կազմավորում:
Թուրքիան Ռուսաստանին առաջարկել է գազի գինը հեռանկարում նվազեցնել 15 տոկոսով:
Վաշինգտոնում գնահատում են Թուրքիայի հետ աշխատանքային սերտ հարաբերությունները:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Արագածի, Թումանյանի, Կոտայքի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Տավուշի, տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից ) տեղ-տեղ մերկասառույց է:
Սակայն Եվրոպան չի մնա առանց ռուսական գազի. «Գազպրոմը» և թուրքական «Բոթաշը» հուշագիր են ստորագրել Սև ծովով նոր խողովակաշար անցկացնելու մասին:
Նոյեմբերի 30-ին Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել է, որ մոտ ժամանակներս կմեկնարկեն Իրանին ցորենի ու արդյունաբերական ապրանքների մատակարարումները՝ նավթի փոխանակման դիմաց:
Պուտինն ընդգծել է, որ իրենք նորմալ չեն համարում Սիրիայում ստեղծված իրավիճակը:
Եվրոպական խորհրդի նոր նախագահ Դոնալդ Տուսկը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Bloomberg-ը չի բացառել, որ նավթի գինը կարող է նվազել մինչև 40 դոլար՝ 1 բարելի դիմաց։ Այդ մասին Bloomberg-ի հետ զրույցում անուղղակիորեն ակնարկել է Chatham House կենտրոնի ներկայացուցիչ Փոլ Սթիվենսը։
Հայաստանի ԿԲ-ն, այո, դեռ պահուստներ ունի, բայց և այնպես անհրաժեշտ է գտնում ավելի զգույշ ձևով օգտագործել այդ պահուստները:
«Ռուսաստանը խորհը հարգանք է տածում Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակին։ Շատ արժեքավոր ենք համարում Թուրքիայի առաջին նախագահի ներդրումը մեր երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ստեղծման գործում։ Իմ հարգանքը թուրք ժողովրդին…»։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գնահատմամբ՝ իշխանափոխության կոչերը, որ անում է եռյակը, ամենևին էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին չի վերաբերում: «Իհա՛րկե չի վերաբերում: Իրենք երբևիցե չեն ասել՝ նախագահը թող հրաժարական տա»,- ասում է նա: Մեր դիտարկմանը, թե նախագահի անունը չեն տվել, բայց ասում են՝ ամբողջական իշխանափոխություն, դա ի՞նչ է ենթադրում, նա պատասխանեց. »Իրենք ասում են՝ արտահերթ Ազգային ժողովի ընտրություններ: Կարող է՝ ԱԺ-ի ընտրությունների արդյունքը լինի բարվոք իրենց համար, և նրանք շարունակեն համագործակցել նախագահի հետ, ինչպես ժամանակին դա անում էր Ռոբերտ Քոչարյանը 4՝ ԲՀԿ, ՀՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, կոալիցիոն ուժերի հետ միասին»:
«Այսօրվանից «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի ողջ աշխատակազմը կստանա ծանուցագրեր առ այն, որ 2015թ. փետրվարի 6-ից լուծվելու է յուրաքանչյուրի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Այսինքն` հավաքարարից մինչև տնօրեն ստանալու են աշխատանքից կրճատվելու մասին ծանուցագիր: Սակայն շուրջ 500 հոգու հետ նոր պայմանագրեր կկնքվեն՝ գործարանի պահպանման աշխատանքների համար»,- 168.am-ին ասել է գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը:
Ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչների համար Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը տաբու է. նրանք կարող են խոսել աբստրակտ իշխանափոխության մասին, բայց քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը՝ իրենք չեն կարող և չունեն դրա իրավասությունը:
Այս ամիս Հավանայում կայացած «CUBAEXPO 2014» ցուցահանդեսում «Մադաթով» կոնյակը նվաճեց «Լավագույն ապրանքանիշ» մրցանակը և Ռուսաստանում կայացած «Գինիների և ալկոհոլային ըմպելիքների» միջազգային 18-րդ մրցույթում «Բերդաշեն» Խնդողնի> 1 տարվա հնեցմամբ գինին արժանացավ արծաթե մեդալի իսկ Մադաթով 10 տ. և 15 տ. կոնյակներն արժանացան բարձրագույն` ՈսկեՄեդալների:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.51-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի թիվ 1/10 շենքի վերելակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կենտրոնական բանկի նախագահի դեկտեմբերի 1-ի որոշումով գրանցվել են «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ «Դիլիջան», «Վարդենիս» և «Ճամբարակ» մասնաճյուղերը: Գրանցումից հանվել է «Դիլիջան» ներկայացուցչությունը:
Շիրակի մարզում ձյան տեսքով առաջին տեղումները դեռ նոյեմբերին գրանցվեցին՝ նախորդ տարվա համեմատ մեկ շաբաթ շուտ: Սա սկզբում գյուղացիներին անհանգստացրեց՝ ձմեռը երկար կտևի և կխանգարի սպասվելիք ցանքին:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.50-ին ահազանգ է ստացվել, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհին՝ Ռյա Թազա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, «Գազել» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեկտեմբերի 1-ին, ժամը 20.04-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Նորատուս ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
168.am-ի հարցին` ճի՞շտ կլիներ, որ եվրոպական երկրների հետ համագործակցեինք, նա ատասխանեց. «Ոʹչ: Ես սկզբունքորեն կողմ եմ այս խմբավորմանը, բայց ոչ այս տեսքով: Եթե մենք մտնում ենք ընդհանուր տնտեսական միության մեջ, նշանակում է` պետք է ունենանք առնվազն միասնական սահման, քանի որ տնտեսական միությունը ենթադրում է նաև մաքսային միություն: Մենք այդ սահմանը չունենք: Եթե մեզ հետ լիներ նաև Վրաստանը, դա կլիներ չտեսնված, ճիշտ ճանապարհ և ընդհանուր սահմանի բացակայության գործոնը կմեղմվեր: Այս պարագայում մենք կարծես թե դառնում ենք քաղաքական գործընկերության մաս, այլ ոչ թե տնտեսական: Իսկ այդ միությունները տնտեսական նպատակներ են հետապնդում»:
Գերմանացի գիտնականները ցուցադրել են՝ ինչպես է օքսիտոցինը ճնշում վախը: Հետազոտության արդյունքները հետագայում կարող են օգտագործվել տագնապային խանգարումների բուժման համար:
2014թ-ի հոկտեմբերի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սպառողական ապրանքների գների 2.9 տոկոսի գնաճ:
Բոլիվիան Հարավային Ամերիկայի երրորդ երկիրն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հետեւողի համար առաջին հարցն այն է, որ Բոլիվիան, ի տարբերություն Ուրուգվայի եւ մանավանդ Արգենտինայի, չունի հայկական գործոնի տարողունակությունը, քանակը եւ քաղաքական լծակի հանգամանքը: Չի կարելի անշուշտ բացարձակ հաստատումներ կատարել այն շարժառիթների մասին, որոնք Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատները մղել են հանգելու նման բանաձեւի:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 17-ը, կողոպուտի 2 դեպքից՝ 1-ը:
Երեւան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է այսօր կեսօրին տեղի ունեցած սպանությունը:
Նոյեմբերի երրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է մոտ 1մլրդ 362մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ սպանության կասկածյալ Ա. Յավրումյանը, ճիշտ է, հաշվառված է Ավան վարչական շրջանում, սակայն բնակվում է Դավիթ Անհաղթ 6-րդ շենքում: Նա հայտնաբերվել է Կարապետ Ուլնեցի, Դավիթ Անհաղթ փողոցների խաչմերուկում, և անգամ փորձել է մոլորեցնել ոստիկաններին, ինչը նրան չի հաջողվել: