Բաժիններ՝

Լրատվական գործակալության հաջողության հիմքը լրագրողների բարձր որակավորումն է. Agerpres-ի տնօրեն

Ռումինական Agerpres գործակալությունը եվրոպական ամենահին գործակալություններից մեկն է: Այս տարի գործակալությունը տոնում է հիմնադրման 125-ամյակը: Գործակալության տնօրեն Ալեքսի Գիբոինի խոսքերով, լրատվամիջոցի պատկառելի տարիքն արդեն խոսում է պատասխանատվության մասին, որ աշխպատանքի եւ հոդվածների որակը պետք է լինի շատ բարձր, իսկ տեղեկատվությունը` օպերատիվ եւ օբյեկտիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հանքավանի «Անի ռեզորթ» հանգստյան տանը կայացած «Ազգային լրատվական գործակալություններ. արժեքներ, միտումներ եւ համագործակցություն» խորագրով համաժողովի ժամանակ Ալեքսի Գիբոինը նշեց, որ յուրաքանչյուր գործակալության գլխավոր հարցը լրագրողների բարձր որակավորումն է: Ըստ նրա, գործակալության հիմքը լրագրողներն են եւ միայն նրանց որակից եւ մասնագիտական հմտություններից են կախված գործակալության հաջողությունները: Հենց այդ պատճառով գործակալությունը դասընթացներ է կազմակերպում ոչ միայն տեղացի լրագրողների համար, այլեւ արտասահմանում բնակվող ռումինացի լրագրողների համար:

Agerpres գործակալությունը համագործակցում է աշխարհի ամենախոշոր 15 գործակալությունների հետ: Գործակալությունը լրահոսը ռումիներեն եւ անգլերեն է, հատկապես պահանջված է մամուլի տեսության բաժինը: 1921թ-ից անընդհատ թարմացվող ֆոտոարխիվում այսօր պահվում է ավելի քան 9 միլիոն լուսանկար: Սա լուրջ ձեռքբերում է, սակայն Գիբիոնին հավելում է, որ չի ցանկանում դրա վրա կանգ առնել: Գործակալության օրակարգում տեսանյութերի պատրաստումն է, եւ այժմ իրենց ուշադրությունն ուղղված է այդ ճյուղի զարգացմանը: Բացի այդ, այժմ Գիբիոնին համախոհներ է փնտրում, որպեսզի հնարավոր լինի գործակալության կայքում ուղիղ միացմամբ կարեւորագույն միջոցառումների հեռարձակումը:

Facebook, Twitter, Instragram, Youtube խոշորագույն ինտերնետ տիրույթներում Agerpres-ն ունի իրա պաշտոնական էջն ու հսկայական ուշադրություն է դարձնում սոցիալական ցանցերին: Նրա խոսքերով, չկա այլ ճանապարհ, քան օգտագործել համացանցի կարողությունները, քանի որ այն այսօր դարձել է ժամանակակից կյանքի մի մասը:

Կարդացեք նաև

«Ես չեմ ասում` դա լավ է կամ` վատ, բայց դա այդպես է: Սոցիալական մեդիան օգտագործում է մեզ, վերցնում մեր նյութերը, լուսանկարները, հետեւաբար, մենք էլ պետք է առիթը բաց չթողնենք եւ օգտվենք նրա ընձեռած հնարավորություններից եւ կարողանանք համացանցում առկա հսկայական զանգվածին ներգրավել եւ դարձնել մեր ընթերցողը»,- ասաց Ալեքսի Գիբոին:

Հունիսի 20-ին հանքավանում մեկնարկել է «Ազգային լրատվական գործակալություններ. արժեքներ, միտումներ եւ համագործակցություն» խորագրով համաժողովը, որին մասնակցում են Հայաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի եւ Վրաստանի ազգային գործակալությունները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս