
Ինչպես ասաց Սերժ Սարգսյանը

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա հունվար-մայիսին սպառողական գների ինդեքսը (գնաճը) կազմել է 4.4%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Միևույն ժամանակ, միջին ամսական անվանական աշտավարձը աճել է 6.7%-ով և կազմել 159.4 հազար դրամ։
Այսինքն, պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն՝ աշխատավարձը շարունակում է ավելի արագ աճել, քան գները։ Իսկ հաշվի առնելով, որ հուլիսի 1-ից բարձրանալու է նաև պետական աշխատողների աշխատավարձը, արդեն կարելի է պատկերացնել, թե վիճակագիրները գնողունակության ինչպիսի հուժկու աճ են արձանագրելու։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Հ1-ին տված հարցազրույցում ասել էր, որ կառավարության գործունեությունը գնահատելու համար ինքը առանձնացնում է 3 հիմնական չափանիշ։ Դրանցից մեկը հենց աշխատավարձ/գնաճ հարաբերակցությունն էր։
Դատելով այս ցուցանիշներից՝ Հովիկ Աբրահամյանը 5+ է ստանալու։