Բաժիններ՝

Վերջին չորս տարիներին քրեակատարողական հաստատություններից փախուստի դեպքեր չունենք. Սուրեն Քրմոյան. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի հարցազրույցը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ է: Մեր խնդրանքով փոխնախարարն անդրադառնում է քրեական կատարողական հիմնարկների խնդիրներին:

Ինչպիսի՞ն են, Ձեր գնահատմամբ, շենքային, ինչ ասել է թե՝ նաև կենցաղային պայմանները Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում: Մասնավորապես, ի՞նչ է արվում քրեակատարողական հիմնարկների գերխնդիրը՝ գերբնակեցվածության խնդիրը լուծելու համար։ Ասում են՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորները հերթով են քնում:

– Նշանակվելուց անմիջապես հետո արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը այցեր կատարեց քրեակատարողական հիմնարկներ՝ գնահատելու քրեակատարողական հիմնարկների աշխատանքը, աշխատանքային և դատապարտյալներին պահելու պայմանները:

Իհարկե, քրեակատարողական հաստատություններում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք կուտակվել են տարիների ընթացքում: Քրեակատարողական հաստատությունների շենքերը կառուցվել են խորհրդային տարիներին, բարոյապես և ֆիզիկապես մաշված են: Բացի դրանից, շենքերը նախագծվել և կառուցվել են խորհրդային օրենսդրությանը և ստանդարտներին համապատասխան:

Ներկայում Հայաստանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, ունի բազմաթիվ պարտավորություններ՝ մարդու իրավունքների ապահովման բնագավառում և այդ թվում՝ քրեակատարողական հաստատություններում պահվող անձանց համար պատշաճ պայմաններ ապահովելու և այնտեղ պահվող անձանց իրավունքները երաշխավորելու համար:

Խնդիրը բավականաչափ բարդ է, քանի որ քրեակատարողական հաստատությունների ժամանակակից արդիական պայմաններին համապատասխանելցնելը լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը լուրջ քայլեր է կատարում այս ոլորտում:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս