Այն վեհ գաղափարները, որոնք ԱՄՆ հիմնադիր հայրերը հռչակեցին 238 տարի առաջ, այսօր էլ ուղեցույց են ժողովրդավարությանը, արդարությանը և օրենքի գերակայությանը ձգտող աշխարհի բազմաթիվ երկրների համար: Մենք ուրախ ենք, որ ի դեմս Միացյալ Նահանգների ունենք հուսալի գործընկեր, որի հետ կիսում ենք բազմաթիվ արժեքներ և իդեալներ։
Եվս մեկ անգամ փաստելով, որ ներկա սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում ընդունված որոշումը ՕԵԿ-ը գնահատում է անընդունելի, և արձանագրելով, որ Ազգային ժողովի կողմից տվյալ հարցի կապակցությամբ անցկացված խորհրդարանական լսումների արդյունքները, Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը, ինչպես նաև ս.թ. հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հանձնաժողովի անդամների ներկայացրած փաստարկները և նույն նիստին մասնակցող քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հակափաստարկները ևս վկայում են ընդունված որոշման չհիմնավորվածության մասին:
«Սա հիմա կռիվ է, որ պետք է մենք էլ մեր փաստերը ներկայացնենք, իրենք էլ իրենց մեղադրող հարցերը տան, այսինքն այդ ամբողջ խմորը մի հատ հունցվի, հետո վերջում կերեւա՝ ինչ են պատրաստվում այդ խմորից»,- ասել է նա:
ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն օրերս երկու հացարտադրողների՝ «Մայակ» ՍՊԸ-ին եւ«Արթուր Պողոսյան» ԱՁ-ին տուգանել է 100 հազարական դրամի չափով:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Վանաձորում սովորաբար սնկային թունավորումների թիվն ավելանում է հուլիս-օգոստոս ամիսներին: Այս տարի, սակայն, այս ցուցանիշն անհամեմատ բարձր եղավ հունիսին:
Այս տարվա մարտի 6-ին ՀՀ դատախազությունը պետության կարիքների համար ապրանքների մատակարարման պետական գնման պայմանագիր է կնքել «Պահապան» ՍՊԸ-ի հետ՝ 99 միլիոն 426 հազար դրամ ընդհանուր արժեքով: Հենց այս ՍՊԸ-ն է մատակարարել դատախազների համազգեստները: Այդ գնի մեջ ներառում է նաեւ համազգեստի այլ տեսակներ եւ աքսեսուարներ:
Նախագահ Սերժ Սարգսյանն առաջիկայում կմեկնի Լատինական Ամերիկա: ՀՀ Նախագահը կայցելի Արգենտինա, Ուրուգվայ և Չիլի:
Հուլիսի 2-3-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 4-6-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հուլիսի 1-ին, ժամը 10.00-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 141/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 70-ամյա Սոնյա Բաղդասարյանին:
Տարածաշրջանի իրադարձային թեժ կետը թվում է, թե Սիրիայից արագ անցում կատարել է դեպի Իրաք: Իսլամականության անվան տակ բազմազգ մահիկակիրների արշավանքը հետզհետե ձեւ է ստանում, հայտարարելու համար իսլամական խալիֆայության կազմությունը, նրա աշխարհագրական սահմանների գծումը եւ նույնիսկ խալիֆաների եւ իշխանների նշանակման հրամանագրերը: Մեծ խալիֆայից մինչեւ մահիկակիր զինվորները ամեն առիթով խոսում են կրոնական գաղափարախոսության եւ դրա ներշնչման տակ արձանագրվող եւ տեղի ունենալիք գործընթացների մասին:
Նա միջնորդում է կայացնել արդար դատավճիռ, ինչը, նրա կարծիքով՝ Վոլոդյա Ավետիսյանին արդարացնող դատավճիռն է կամ եթե դատարանն այլ կարծիք ունի, առնվազն նշանակել դատախազի պահանջածից շատ ավելի մեղմ պատիժ:
Բառոզուն կարծում է, որ Ռուսաստանը պետք է օգտագործի ֆեդերալացման կողմնակիցների վրա ունեցած իր ազդեցությունը:
«Այս տարի՝ նախորդ տարվա համեմատությամբ 100 երեխա ավելացավ այս ցանկում և մենք այս տարի երեք հերթով ենք կազմակերպելու այս գործընթացը: Քաղաքապետի հետևողական աշխատանքի արդյունքում մենք հուլիսի 20-ին 325 աշակերտների առաջին հերթափոխը ճանապարհային ոստիկանության ուղեկցությամբ, վարչական շրջանների ղեկավարների գիտությամբ ուղարկվեցին ճամբարներ, և այսօր արդեն այդ երեխաները հանգստանում են Հանքավանի և Ծաղկաձորի ճամբարներում: Առաջին հերթափոխը կավարտվի հուլիսի 9-ին: Վերջին հերթափոխը Ծաղկաձորից կվերադառնա օգոստոսի 16-ին»:
Մենք չենք ցանկանում մեր մայրցամաքում տեսնել բաժանարար նոր գծեր:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Համապատասխան օրինագիծն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանը:
Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության հաշվեկշռում գտնվող մի քանի կալանավայրերում 1000-ից ավելի դատապարտյալներ պատրաստվում են լայնածավալ բողոքի ակցիաներ սկսել, այդ թվում հացադուլ, ջրադուլ, հարազատներից հանձնուքի ընդունում և ընդհուպ սպառնում են, որ կկարեն իրենց բերանները:
ԱՄՆ-ը չի աջակցում Թուրքիայում նախագահի որևէ թեկնածուի:
Թուրքիայի վարչապետ Էրդողանի կողմից սեփական քաղաքացիների նկատմամբ մարդու իրավունքների համատարած ոտնահարումների և Հայաստանի, Կիպրոսի, Եգիպտոսի, Հունաստանի, Իրանի, Իրաքի, Իսրայելի և Սիրիայի հետ կապված արտաքին քաղաքականության կոպիտ սխալների պատճառով Թուրքիան կորցրել է աջակցության զգալի մասը, որ երբեմն վայելում էր Միացյալ Նահանգներում և ընդհանրապես աշխարհում:
Սարկոզին պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել 2017 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի՝ դանակահարության մեջ մեղադրվող եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը, Հայաստանից հեռացել է:
Քաղաքացի Հովակիմ Գ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մալիքիի խոսքերով՝ ո՛չ բուն Իրաքում, ո՛չ էլ նրա հարևան երկրներում ոչ ոք ապահավոգրգված չէ այդ վտանգից:
Հուլիսի 2-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով կատարվել է 11 նոր նշանակում` ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունում, ՓՈՒՎ հատուկ հրշեջ ջոկատում և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, ինչպես նաև Շիրակի, Լոռու, Արարատի, Վայոց Ձորի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Այս մասին հայատարարել է Ղազախստանի արտգործնախարար Եռլան Իդրիսովը:
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատախազներ Արմեն Շիրոյանն ու Կարեն Գաբրիելյանն ընթերցեցին 2013 թվականի ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության գործով մեղադրական ճառը: Մեղադրող կողմն առաջարկում է դատարանին Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդու՝ սույն գործով ամբաստանյալ Վահե Ղուկասյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 22 տարի ժամկետով:
Այժմ անհրաժեշտ է «Սառը պատերազմի» արդյունքներով նստել բանակցային սեղանի շուրջ:
Գալու է այդ 2017-ը, և նորից նույն խնդրի առջև ենք կանգնելու: Շատ ավելի ճիշտ ու խելամիտ է հենց այսօր շարունակել պայքարը, մինչև վերջ հասնել այն հաջողություններին, որոնք հնարավոր են: Համակարգը պետք է դարձնել կամավոր, որը հենց Սահմանադրական դատարանի որոշման հիմքում է ընկած, այլ ոչ թե կոսմետիկ փոփոխություններ անելով, մարդկանց խաբելով՝ փորձել թուլացնել շարժումը:
Հուլիսի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային: Բարձր գնահատելով հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունները` ԱԺ նախագահը կարեւոր համարեց միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը եւ խորացումը, երկկողմ շփումները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային Ժողովից:
«Պարզվում է՝ Վանաձորում մի քանի մարդ, մի քանի վաշխառու ամբողջ ժողովրդին պահել են իրենց ձեռքերի մեջ: Այսինքն՝ այդ մարդիկ մեկ անգամ տուժել են բնական աղետից՝ 1988 թվականին, հիմա՝ բնական աղետից հետո, եկել է արհեստական աղետը՝ տոկոսով փող տվողները: Եվ իրավապահ մարմինները Վանաձորում որևէ կերպ չեն պայքարում այդ երևույթի դեմ. այսինքն՝ գործ են հարուցում, իսկ հետո գործը կարճում են: Իրենք, կարծես, թույլ տան, որ այս ամեն ինչը շարունակվի: Ի վերջո, սա բերելու է արտագաղթի: Առանց այդ էլ աղետի գոտին դատարկվում է, մարդիկ տուն-տեղից զրկվում են: Որևէ մեկը դրան վերջ չի դնում: Ստացվում է, որ Վանաձորում շատ մարդիկ ապօրինի ձեռնարկատիրությամբ են զբաղվում: Նույնիսկ իրավապահ մարմինները չեն անդրադառնում այդ հարցին՝ այդ մարդիկ իրենց ստացած եկամտից հարկ վճարո՞ւմ են, թե՞ չէ»,- հավելեց Մ. Պողոսյանը: