Բաժիններ՝

Փաստաբանը հավանական է համարում, որ քրեական գործ հարուցեն նաև Փայլակ Հայրապետյանի դեմ. ԳԱԼԱ

Օֆշորային սկանդալում գլխավոր դերակատար համարվող Աշոտ Սուքիասյանը համաձայն չէ իրեն վերագրված արարքներին: Նա գտնում է, որ իր բացակայության ժամանակ շատ բան են բարդել իր վրա եւ շատ հնարավոր է, որ առաջադրված մեղադրանքները հիմք չունենալու կամ այլ ապացույցների պատճառով կարճվեն: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը:

Փաստաբանն ասաց, որ այս ընթացքում արդեն մի քանի անգամ Ա. Սուքիասյանը ցուցմունքներ է տվել եւ շարունակելու է հարցաքննվել: Փաստաբանը հավանական է համարում ոչ միայն քրեական գործերը կարճվելու ելքը, այլ ընդհուպ մինչեւ այն, որ քրեական գործ հարուցեն նաեւ Փայլակ Հայրապետյանի դեմ:

«Նախ կարճվելու մասին՝ եթե տեսնեն, որ առաջադրված այդ երեք հոդվածներում հիմքեր չկան, բավարար ապացույցներ չկան կամ հակառակը՝ այնպիսի ապացույցներ են բերվում, որ ժխտում են այդ առաջադրված մեղադրանքները, քննիչը, ելնելով դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներից, պետք է կարճի գործը: Ինքը այլ ելք չի ունենալու: Բայց մենք հիմա չենք կարող ասել, որ կարճման է գնալու այդ գործը, մենք ուղղակի դիտում ենք քաղաքացիաիրավական գործ, մեղադրող կողմը գնում է դեռեւս մեղադրելու ճանապահով:

Սա հիմա կռիվ է, որ պետք է մենք էլ մեր փաստերը ներկայացնենք, իրենք էլ իրենց մեղադրող հարցերը տան, այսինքն այդ ամբողջ խմորը մի հատ հունցվի, հետո վերջում կերեւա՝ ինչ են պատրաստվում այդ խմորից»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031