Բաժիններ՝

Ոչ ոք չի ցանկանում «Սառը պատերազմի» վերսկսում. Ռասմուսեն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է, որ ոչ ոք շահագրգռված չէ Եվրոպայի նոր բաժանմամբ:

Ռասմուսենն այդ կերպ է մեկնաբանել ուկրաիանական ճգնաժամի վերաբերյալ Արևմուտքի ու Ռուսաստանի դիրքորոշումների բաժանումը: Ռասմուսենի խոսքերով՝ ներկայիս իրավիճակը սպառնում է անվտանգությանն ու խաղաղությանը, որը ձեռք է բերվել Բեռլինյան պատի կործանվելուց հետո:

Ռասմուսենն ընդգծել է, որ ոչ ոք չի ցանկանում «Սառը պատերազմի» վերսկսում. «Մենք չենք ցանկանում մեր մայրցամաքում տեսնել բաժանարար նոր գծեր: Ես Ռուսաստանին կոչ եմ անում վերստին խորհել սեփական ուղղվածության շուրջ՝ իր նկատմամբ վստահությունը վերականգնելու համար»:

Ռասմուսենն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն հավատարիմ է իր անդամների անվտանգության ապահովումն աջակցելուն, ինչի համար էլ նա կձեռնարկի հետագա քայլեր, եթե լինի դրա կարիքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս