Աշխարհում ԱՄՆ-ի գերիշխանությունն ավարտվել է, ՌԴ-ը կարողացել է ոտքի կանգնել. Եվգենի Լուկյանով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ՌԴ ԱԱԽ-ի փոխքարտուղար Եվգենի Լուկյանովը հայտարարել է, որ համաշխարհային արենայում ԱՄՆ-ի գերիշխանությունն ավարտվել է, և այժմ անհրաժեշտ է «Սառը պատերազմի» արդյունքներով նստել բանակցային սեղանի շուրջ.
«Համաշխարհային արենայում ԱՄՆ-ի գերիշխանությունը մոտեցել է իր ավարտին, ինչի հետ Վաշինգտոնում բնականաբար չեն կարող համաձայնվել: Սակայն անհրաժեշտ է նստել ու պայմանավորվել «Սառը պատերազմի» արդյունքներով: Պետք է գումարել գլոբալ կոնգրես, որին կմասնակցեն առանցքային բոլոր խաղացողները: Այսօր աշխարհում գոյություն չունի նման առաջադրանքներով կազմակերպություն՝ բացառությամբ ՄԱԿ-ից ու ՄԱԿ ԱԽ-ից:
Հակառակ դեպքում չեն լինի խաղի կանոններ, չեն լինի պայմանավորվածություններ: Իսկ դրանք կխախտվեն հատկապես այն ժամանակ, երբ չկան հստակ պարտավորություններ: Եվ այդ ժամանակ աշխարհը կդառնա ավելի ու ավելի քիչ ղեկավարվող և ավելի քաոսային:
Այժմ համաշխարհային արենայում ի հայտ են եկել ուժի նոր կենտրոններ, այդ թվում նաև BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, ՀԱՀ) մեջ մտնող երկրները: Ռուսաստանն էլ կարողացել է ոտքի կանգնել»: