Ֆրանսիայի վարչապետը հերքել է, որ «Սարկոզիի գործը» ունի քաղաքական ենթատեքստ
BFM հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ Ֆրանսիայի ներկայիս իշխանությունները չեն փորձում միտումնավոր դատապարտել երկրի նախակին նախագահ Նիկոլա Սարկոզիին, ով քանիցս հայտարարել է, թե ցանկանում է վերադառնալ քաղաքակաություն.
«Դատավորներն աշխատում են կատարելապես ինքնուրույնաբար, տիրում է անկախ մթնոլորտ: Իշխանության տարանջատումը խստորեն պահպանվում է: Ֆրանսիայում ոչ ոք չի կարող իրեն օրենքից վեր համարել, նրա առջև բոլորն են հավասար»:
Դրա հետ մեկտեղ Վալսը հայտարարել է, որ լուրջ հիմքեր կան՝ Սարկոզիի դեմ մեղադրանքների համար: Հուլիսի 2-ի գիշերը Սարկոզիի դեմ ներկայացվել էր անձնական նպատակներով ծառայողական լիազորությունների օգտագործման («ազդեցության առևտուր») և կոմերցիոն գաղտնիքի թաքցման փաստի խախտման մասին մեղադրանք:
Սկզբում հաղորդվեց, թե Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆին 2007 թվականին ապօրինաբար ֆինանսավորել է Սարկոզիի ընտրական հիմնադրամը: 2011 թվականի մարտին Մուամմար Քադաֆիի որդի Սաիֆ ալ-Իսլամ Քադաֆին հայտարարեց, որ իր ընտանիքը Սարկոզիին փոխանցել է 50 միլիոն եվրո:
Ապա Սարկոզիին կասկածեցին նախընտրական կամպանիայի ժամանակ L’Oréal ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրից ապօրինի ճանապարհով 150.000 եվրո ստանալու մեջ: 2013 թվականի հոկտեմբերին ֆրանսիական դատախազությունը համաձայնվեց փակել գործը:
Այժմ Սարկոզիին մեղադրում են նրանում, որ նա դատավորին խոստացել է Մոնակոյում հեղինակավոր պաշտոն՝ «Բետանկուրի գործի» ընթացքի մասին տեղեկատվության դիմաց: Այդ համաձայնագրի շրջանակներում դատավորը Սարկոզիին զգուշացրել է, որ նրա հեռախոսը գաղտնալսում են:
Նիկոլա Սարկոզին հերքում է իր կողմից օրենքի ցանկացած խախտում և կարծում է, որ իրեն հալածում են՝ ելնելով քաղաքական դրդապատճառներից: Սարկոզին պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել 2017 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում: Սակայն քրեական հետապնդումը կարող է խանգարել դրան: