Իհսանօղլուի խոսքերով՝ Թուրքիայի նոր նախագահը պետք է ներկայացնի հասարակության բոլոր շերտերը:
Ախալայայի կինը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին դատախազներին հրահանգել է թույլ չտալ, որ Ախալայան բանտից դուրս գա հուլիսի 26-ին:
«Ես մի տերմին եմ հնարել` «հիստորոցիդ», այսինքն` պատմությունը ջնջել, վերացնել. Թուրքիայում հենց այդպես են անում` 2001թ. սկսած` երիտասարդներին թույն ներարկելով: Հրատարակվում են բազմաթիվ գրքեր, քարտեզներ, հանրագիտարաններ, որոնք կեղծում են պատմությունը: Սա ինձ հիշեցնում է Ջորջ Օրվելի «1984» կոչված վեպը, որտեղ խոսվում է արխիվում աշխատող մի շարք մասնագետների մասին, որոնց գործը փաստաթղթերը ոչնչացնելն ու իրենց հարմարեցնելով` նորերը ստեղծելն է»:
2014թ. առաջին կիսամյակում ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունում գրանցվել է օձի խայթոցի 33 և կարիճի խայթոցի` 4 դեպք:
Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին հայատարարել է, որ Ասոցացման համաձայնագրի վավերացումից հետո Մոլդովայի համար հաջորդ կարևոր քայլը ԵՄ-ին անդամակցելու հստակ հեռանկարներ ստանալն է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 3-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Գ. Սողոմոնյանը հորդորում է ծնողներին՝ շարունակել իրենց ակտիվությունը: Նա մասնավորեցրեց, թե կոնկրետ ի՞նչ տույժեր են կրել մանկապարտեզների և դպրոցների աշխատակազմերը. «Մեկ ուսումնական տարվա ընթացքում մանկապարտեզների մոտ 90 թեժ գծի բողոք ենք ունեցել: Այս թեժ գծերի արդյունքում մանկապարտեզի մեկ փոխտնօրեն է ազատվել աշխատանքից, մեկ դաստիարակ, մեկ դայակ. այս երեք հաստիքները ազատվել են: Մեկ դաստիարակ ստացել է խիստ նկատողություն:
Այս մասին Կիևում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի տեղեկատվական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն:
«Երիտասարդ քանդակագործների գործերին շատ կուզեի ծանոթանալ ու կարծիք հայտնել, բայց, ցավոք, առիթ չկա, ցուցահանդեսներ գրեթե չեն կազմակերպվում, բայց հույս ունեմ, որ առիթի դեպքում լուրջ գործեր պետք է տեսնեմ: Իսկ լավ նկարիչներ շատ ունենք: Արձանագործությունը տեխնիկական իմաստով ավելի բարդ է: Եվ զարմանում եմ, թե վերջին շրջանում ինչպե՞ս է կառավարությունը թույլ տալիս արձաններ ձուլել: Սա լուրջ խնդիր է. արձանները կապ ունեն այդ շրջանի մտածողության, գիտակցության հետ, իսկ ձուլված արձանները շատ պրիմիտիվ են ու չեն կարող հասարակություն կրթել»,- պատասխանեց վարպետը:
2014 թվականի հուլիսի 2-ի դրությամբ Հայաստանի ավտոճանապարհներին տեղադրված 1 119 արագաչափ սարք։ Ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրվել է այդ սարքերի տեղադրման վայրերի ամբողջական ցանկը։ Այն ներկայացված է ստորև։
«Դա նորմալ քաղաքական նշանակում է: Մեր հիմնական գործընկերներից մեկը նաև Ռուսաստանն է, և այդ հարաբերությունների ողջ սպեկտորը ղեկավարել է նախկին վարչապետը, ով հայ-ամերիկյան տնտեսական խորհրդի համանախագահ է: Այնպես որ, այդ առումով ես խնդիր չեմ տեսնում: Խնդիրն ավելի շատ ծագել է մամուլի մոտ, որ կա օֆշորային սկանդալ: Եթե դա ապացուցվի, այստեղ դեսպանի խնդիր չի լինի, խնդիր կլինի` կոնկրետ ո՞ր քրեակատարողական հիմնարկի մասին ենք խոսում»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Պատմամշակութային արժեք հանդիսացող Մարգահամերգային համալիրի գույքի նկատմամբ հայտարարված էլեկտրոնային աճուրդը պատվիրված է իշխանությունների կողմից և նպատակ է հետապնդում քողարկելու ՍՀՀ-ի կողմից փաստացի չստացված բյուջետային վարկի մութ պատմությունը։
Ադրբեջանական կողմից ինչ-որ մի ռազմական փորձագետ անպատասխանատու հայտարարություններ է անում, դա դեռ չի նշանակում, որ մենք պետք է նրանց հող տանք:
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում «ԴԵՄ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությանը: ՀԴԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ ի նշան բողոքի էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, հուլիսի 5-ին, ժամը 22:00 մեկ ժամով անջատելու են էլեկտրականությունը:
Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով ստեղծված հանձնաժողովն այս պահին աշխատում է քաղաքային տրանսպորտի վիճակը բարելավելու ուղղությամբ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբար, որտեղ ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով այս տարի հանգստանում է Հայաստանից, Արցախից և Ջավախքից ժամանած շուրջ 400 երեխա:
Հնգամյա առաջին պլանը պետության ղեկավարին պետք է ներկայացվի արդեն այս ամսին:
Մենք տեղյակ ենք, որ ԵԱՀԿ-ն արդար ու ազնիվ չի ճանաչել Ադրբեջանի ընտրությունները, որոնց արդյունքներով Իլհամ Ալիևը ստացել է քվեների 85 տոկոսը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը շտապօգնություն հրավիրեց ֆինանսական բուրգի գործով ամբաստանյալ Արթուր Անդրեասյանի համար: Վերջինս դատարանում հայտարարեց, որ իրեն վատ է զգւմ, գլխացավն ուժեղացել է:
Այս տարի միասնական քննությունների հիմնական փուլին մասնակցության հայտ էր ներկայացրել մոտ 12 500 դիմորդ, որը նախորդ տարվա համեմատ պակաս է շուրջ 1500-ով:
168.am-ի՝ քաղաքացիների հետ կատարած հարցումերը ցույց տվեցին, որ էլեկտրաէներգիայի թանկացումը չի զարմացրել նրանց: Մեզ հետ զրույցում նրանցից շատերը նշեցին, որ «այս թանկացումները բնական են, քանի որ ամեն ինչ կարելի է սպասել այս իշխանություններից»:
Աբաշիձեն հայտարարել է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլում կփորձի մոտեցնել ավելի բարդ հարցերի քննարկումը:
«Մենք ամեն օր երիտասարդներ ենք կորցնում սահմանում: Փառք Աստծո, մեր տղաները կարողանում են անառիկ պահել մեր սահմանները, բայց բացի մեր բանակի ոգին ամուր պահելուց` այստեղ աշխատանք ունի անելու մեր դիվանագիտություն, որպեսզի սևեռի միջազգային հանրության ուշադրությունը: Այս դեպքերն արդեն վտանգավոր և շարունակական բնույթ են կրում և ներքաշում են նաև Նախիջևանի հանրապետությունը, որը գոնե վերջին տարիներին խաղաղ էր: Ո՞վ է ուղղորդում: Ես չեմ կարծում` Ադրբեջանը պատրաստ է լայնածավալ պատերազմի»,- հայտարարեց Ալեքսանդր Արզումանյանը:
2013 թվականի նոյեմբերին՝ նստացույցի օրերին, Ազատության հրապարակում քայլում էինք ես ու հայրս: Գրկեց ինձ ու մենք պայմանավորվեցինք, որ պետք է արժանապատիվ ապրենք ու մեռնենք, ու գնալու ենք հեղափոխության, ու թե պետք լինի՝ մեռնելու ենք
Հանդիպումը տեղի է ունեցել երեկ, Սաակաշվիլին հանդիպման վերաբերյալ մի շարք լուսանկարներ դրել է Facebook-ի իր էջում:
Կոնգրեսին քննարկվելու են բանկային համակարգի, գնաճի թիրախավորման, բանկային կարգավորման, վճարային համակարգերի վերաբերյալ հարցեր: Այս մասին տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Շկիրյակի խոսքերով՝ զինված ուժերն ու Ազգային գվարդիան երեկ Դոնեցկի ու Լուգանսկի մարզերում ռուս վարձկաններից ազատագրել են ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք քաղաքներ:
Իրավիճակն ամեն պահի կարող է վերածվել փոխադարձ մեղադրանքների: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության ծառայողներ:
Որպես դրա պատճառ է նշվում ընդդիմադիր այլ կուսակցությունների հետ առկա քաղաքական տարաձայնությունները, որոնք աջակցում են Իհսանօղլուի թեկնածությանը:
Հուլիսի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի հյուսիսային ուղղությամբ: