168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից ասացին, որ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգքրի 130-րդ հոդվածի հատկանիշներով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:
«Մեր խնդիրը չէ` արձագանքել զուտ քաղաքական գործընթացներին, մեր կողմից դա առնվազն կոռեկտ չէր լինի: Պարզապես նպատակահարմար եմ գտնում նկատել, որ Հայեցակարգի նախագիծը, այնուամենայնիվ, դարձել է առանձին ընդդիմադիր քաղաքական ուժերի քննարկման նյութ, իսկ մենք էլ պարտավորված ենք հնարավորինս համարժեք անդրադառնալ ներկայացված դիտողություններին, առաջարկություններին ու նկատառումներին»,- ասում է Գևորգ Դանիելյանը:
Այսօր լրանում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության չարաբաստիկ որոշումներից մեկով սահմանված վերջնաժամկետը, երբ ՀՀ բոլոր տնտեսվարող սուբյեկտները պետք է աշխատեն նոր սերնդի ՀԴՄ սարքավորումներով:
Հունիսի 30-ի երեկոյան ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում: 13 համայնք կրել է էական վնաս: Հիմնականում վնասվել են հացահատիկային կուլտուրաները՝ մոտ 1500 հա:
«Հին Երևան» ծրագրի գլխավոր ճարտարապետ, Աֆրիկյանների ակումբի մշակութային շենքն ապամոնտաժող ճարտարապետ Լևոն Վարդանյանը լրատվամիջոցներին հավաստիացրել էր, որ առաջին անգամ պրոֆեսիոնալ նախագծով են փորձում դա անել՝ պրոֆեսիոնալ բրիգադի կողմից: 168.am-ը զրուցեց Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման դեմ պայքարող խմբի ակտիվիստ Արման Անդրեասյանի հետ, ով առաջին իսկ օրերից ներկա է եղել շենքի համար պայքարին: Արման Անդրեասյանը խոստովանեց, որ նկատել է՝ բանվորներն իսկապես զգուշորեն են փորձում իրականացնել ապամոնտաժումը.
«Էյ Սի Փի» ընկերությունում շուտով նոր աշխատատեղեր կստեղծվեն: Ընկերության ղեկավարությունը մտադիր է այստեղ մետաղական գնդերի արտադրություն սկսել:
ժամը 15.30-ից 16-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբը, օգտվելով առիթից, որ Մեհրաբի ուղղությամբ մի տեղամասում մառախուղ է եղել, փորձել է ճեղքել հայ դիրքապահների պաշտպանական շղթան, ներթափանցել հայկական դիրքապահների թիկունքն ու շրջապատման մեջ գցել մեր զինվորներին:
Հանդիպման ընթացքում ամփոփվեցին ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի նախագահ Դիդյե Բուրկհալտերի Հայաստան կատարած այցելության արդյունքները, քննարկվեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերը, անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ տարածաշրջանում և անմիջական հարևանությամբ տեղի ունեցող զարգացումներին:
Հուլիսի 2-3-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 4-6-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Գիտնականները նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով գլխուղեղի նեյրոնների դենդրիտային բջիջների յուրահատկությունները:
Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների՝ 2014 թվականի առաջին կիսամյակում ՀՀ զինված ուժերում մահացել է 23 զինծառայող 22 միջադեպի հետևանքով: Նշված ժամանակահատվածում գրանցված մահացության 23 դեպքերից 11-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով է, 2-ը զենքի հետ վարվելու կանոնների խախտման 3-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 4-ը՝ դժբախտ պատահարի, 3-ը՝ առողջական խնդիրների և ոչ պատշաճ բժշկական ծառայության տրամադրման պատճառով:
ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2014 թվականի հունվար-մայիս ամիսներին կազմել են 433.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 414.8 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 79.7%-ով և 73.6%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում առաջին կիսամյակում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը:
Էրդողանը խոստացել է նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու դեպքում շարունակել քրդական հարցի կարգավորման գործընթացը, ինչպես պայքար մղել «զուգահեռ կառույցի» դեմ:
Շատ տնտեսագետների կարծիքով` եթե գնաճը կանխատեսվող ցուցանիշից ցածր է, դա ամենևին էլ լավ նորություն չէ։ Մեզ մոտ 1.8% է՝ թույլատրելի նվազագույն 2.5%-ի փոխարեն
Քաղաքացիներ Սարգիս Գ.-ի և Անի Գ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ-ից:
Հաշվետու ժամանակահատվածում Ադրբեջանն հրետանային սարքերն ամենաշատը պատվիրել է Ռուսաստանում:
Հունվարի 21-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել Եվգենիա Խ.-ի բնակարանից 470.000 դրամ և HP տեսակի դյուրակիր համակարգիչ գողանալու մասին:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հուլիսի 1-ի որոշումով արգելվել է Ա/Ձ «Մուրադ Պետրոսյանի» արտադրամասի «Սոֆյա» ապրանքանիշի «Կաթնաշոռ» և «Մածուն» արտադրատեսակների արտադրությունը:
Ամերիկացի սենատոր Բենջամին Կարդինը Ռուսաստանին մեղադրել է Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ղարաբաղյան ու Մերձդնեստրի հակամարտությունները սառեցնելու մեջ:
Այգեձոր գյուղի մերձակայքում, հակառակորդի կողմից դիվերսիոն-հետախուզական գործողության փորձ է ձեռնարկվել: Հակառակորդը փորձել է շրջապատման մեջ առնել ՀՀ ԶՈւ-երի դիրքերից մեկը:
Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար:
Լ. Արոնյանը ծանոթացել է նաև թանգարանի մշտական ցուցադրությանը և իր տպավորություններն է թողել Պատվավոր հյուրերի Գրառումների գրքում: Ընդունելով նույն կեցվածքը, որով նրան սովորաբար տեսնում ենք շախմատի տախտակի առջև, նա գրել է հետևյալը. «Ճանաչելով մեր անցյալը, մեր հայրենիքը` Հայաստանը սիրող յուրաքանչյուր ոք հպարտություն է զգում և վերցնում է իր նախնիների ուժը: Շնորհակալություն, որ ինձ ներկայացրեցիք և մեկնաբանեցիք շատ բաներ Ուրարտուի և Էրեբունիի մասին: Այն ամենը, ինչ դուք փոխանցում եք, անգնահատելի է»:
Մենք իրավունք չունեինք ղրիմցիներին ու սևաստոպոլցիներին թողնել ռազմատենչ ազգայնականների ու արմատականների քմահաճույքների ներքո:
Մի խումբ քաղաքացիների հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կառավարության ղեկավարն իր երախտագիտությունն ու գոհունակությունն է հայտնել կատարված աշխատանքի համար, որի արդյունքում ստեղծվում են ժամանակակից ու հարմարավետ հանրակացարանային պայմաններ: 2015թ. սեպտեմբերից մեկնարկելու են ուսումնարանի աշխատանքները, ինչը, կառավարության ղեկավարի գնահատմամբ, նշանակալի քայլ է լինելու Արցախի կրթական համակարգի արդյունավետության բարձրացման գործում:
«Այո, այսօր ադրբեջանական կողմը Տավուշի մարզի Մեհրաբի հատվածում կրկին փորձել է դիվերսիա իրականացնել»,- ասաց Ա. Հովհաննիսյանը՝ նշելով, որ փորձը, սակայն, խափանվել է:
Այսօր ՀԾԿՀ շենքի մոտ ՀՀ քաղաքացիների բողոքին էր միացել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` իր փոքր երեխայի ձեռքը բռնած: Yerkir.am-ի այն հարցին` չե՞ք վախենում, որ հրմշտոցի մեջ կտուժի երեխան, Զարուհի Փոստանջյանը պատասխանել է. «Ոչ, չեմ վախենում, երեխայի հետ եմ եկել, որ, ընդհակառակը, ոստիկանները չհրմշտեն»:
Մի՞թե այդպես կարելի է աշխատել միջազգային արենայում:
«Այն կարող ենք անվանել «Երիտասարդի մասնագիտության ընտրության մտորումներ»: Նեղ մասնագիտացման որոշումը բժշկական աշխարհում հեշտ չէ կայացվում: Պրոֆեսոր Արմեն Մուրադյանը ձեզ հետ կկիսվի իր փորձով, խորհուրդներով ու մտորումներով»:
Պուտինը նկատել է, որ Պորոշենկոն ցայժմ առնչություն չէր ունեցել ռազմական գործողությունների սկսելու հրամանների նկատմամբ, մինչդեռ ներկայումս նա լիովին իր վրա վերցրել է նման պատասխանատվություն: