Բաժիններ՝

ԵՄ-ն ըմբռնումով է մոտենում հրադադարի ռեժիմը դադարեցնելու մասին Պորոշենկոյի որոշմանը. Բառոզու

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն հայտարարել է, որ ԵՄ-ն ըմբռնումով է մոտենում հրադադարի ռեժիմը չերկարաձգելու մասին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի որոշմանը:

Դրա հետ մեկտեղ Բառոզուն հայտարարել է, որ ԵՄ-ը կողմ է, որ հակամարտող բոլոր կողմերը դադարեցնեն երկրի արևելքում բռնությունները. «Պորոշենկոն դադարեցրել է միակողմանի հրադադարի ռեժիմը:

Բնականաբար, նրա որոշումը դառնում է հասկանալի՝ հաշվի առնելով հատուկ հանգամանքները, որոնցում գտնվում է Ուկրաինան, և երկրի իշխանությունների իրավունքը՝ կապված ինքնիշխանուիթյան ու տարածքային ամբողջականության պահպանման հետ: Դա նշանակում է, որ մենք բոլոր կողմերին կոչ ենք անում  բռնությունների մշտական դադարեցման մասին»:

Բառոզուն կարծում է, որ Ռուսաստանը պետք է օգտագործի ֆեդերալացման կողմնակիցների վրա ունեցած իր ազդեցությունը: Բառոզուի խոսքերով՝ ներկա դրությամբ ԵՄ-ը սպասում է, որ Մոսկվան կհաստատի Ուկրաինայի արևելքում լարվածության նվազեցմանն իր հավատարիմ գտնվելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031