Դնեպրոպետրովսկի մարզում «Սու-25» մարտական ինքնաթիռ է կործանվել
Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Դնեպրոպետրովսկի մարզում օդանավակայանում վայրէջք կատարելիս կործանվել է «Սու-25» տիպի գրոհիչ ինքնաթիռ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Միջադեպը գրանցվել է այսօր:
Ինքնաթիռի օդաչուն դիմել է կատապուլտի օգնությանը, իսկ ինքնաթիռն ընկել է: Զոհեր չեն գրանցվել, օդանավակայանի օբյեկտները նույնպես չեն տուժել: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հունիսի 30-ի ուշ երեկոյան հայտարարել էր հրադադարի ռեժիմի վերացման և երկրի արևելքում հակաահաբեկչական գործողության վերսկսման մասին: